Տարածաշրջան08:07, 12 Հուլիս 2017
Իրաքյան Քուրդիստանի ընդդիմությունը Բարզանիից պահանջեում է հետաձգել անկախության հանրաքվեն

Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանի երկու ընդդիմադիր կուսակցությունները համատեղ հայտարարություն են տարածել, որով կոչ են արել Մեսութ Բարզանիին հետաձգել սեպտեմբերի 25-ին տեղի ունենալիք անկախության հանրաքվեն:
Ըստ «CNNturk»-ի՝ վերոնշյալ հայտարարությունը, որը ստորագրել են ինքնավար շրջանի երկու ընդդիմադիր ուժ հանդիսացող «Փոփոխությունների շարժում» (քրդերեն՝ Գորան) և «Քուրդիստանի իսլամական համայնք» (քրդերեն՝ Քոմել) կուսակցությունները, բաղկացած է 6 կետից:
Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Սուլեյմանիյե քաղաքում: Բարզանիից պահանջվել է, որ վերջինս չհետաձգի ինքնավար շրջանում առաջիկայում նախատեսվող խորհրդարանական ընտրությունները:
Համատեղ հայտարարությունում ընդծգվել է, որ անկախության վերաբերյալ հանրաքվեն պետք է բարելավի իրաքցի քրդերի առօրյա կյանքը, որը պետք է ներառի նաև աշխատավարձերի բարձրացումը: Դրանից զատ նշվել է, որ ինքնավար շրջանի վերաբերյալ կարևոր միջազգային որոշումներում ընդդիմությունը նույնպես պետք ներգրավված լինի:
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը դատապարտել էր Իրաքյան Քուրդիստանում կայանալիք անկախության հանրաքվեն, նշելով այս պահին հարմար ժամանակ չէ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն Ադրբեջանի ներկայացուցչի հետ հանդիպմանը քննարկել է Հարավային Կովկասում օգոստոսի 8-ից հետո ստեղծված իրավիճակը:

Հրդեհի հետևանքով տուժվել է կենտրոնում գտնվող 17 խանութ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Քրդամետ կուսակցության համանախագահը դատապարտել է 1955թ․ սեպտեմբերի 6-7-ին Թուրքիայում ոչ մուսուլմանների նկատմամբ իրականացված ջարդերը։
Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |