Տարածաշրջան13:28, 12 Հուլիս 2017
Քուրդ քաղաքական գործիչ. Թուրքիան ռազմաբազաներ է ստեղծում սիրիական Աֆրիի մոտակայքում

Սիրիայի քրդական ուժերին մոտ կանգնած «Դեմոկրատական Սիրիայի խորհրդարան» կազմակերպության ղեկավար Ռեզան Հիդդոն հայտարարել է, որ Թուրքիան Սիրիայի Աֆրին շրջանի մոտակայքում հիմնում է մի քանի ռազմաբազաներ:
Աֆրինը այժմ գտնվում է Սիրիայի քրդերի վերոհսկողության տակ:
Ըստ «Sputniknews» լրատվամիջոցի թուրքական ծառայության` Հիդդոն, խոսելով Թուրքիայի կողմից Աֆրին շրջանում տեղի քրդական ուժերի դեմ իրականացվելիք ռազմական գործողության մասին, ասել է.
«Մեր տեղեկությունների համաձայն՝ Թուրքիան Աֆրինին մոտ գտնվող Մարե, Ազեզ, Թել Ջիբրին շրջաններում ռազմաբազաներ է հիմնել: Այդտեղ տեղակայվել են ռազմական մեքենաներ, հաուբիցներ, ծանր զենքեր »:
Քուրդ գործչի խոսքերով Թուրքիան զինվորներ է ուղարկել նաև Սիրիայի Էզզա, Սելման, Էթմա և Իդլիբ շրջաններ: Նա հիշեցրել է, որ ավելի վաղ էլ Թուրքիան նմանատիպ ռազմաբազաներ էր ստեղծել սիրիական Ջերաբլուս, Սորան և Աքթարին շրջաններում, 7 ավելացրել, որ գնալով Թուրքիայի ռազմական ներկայությունը Սիրիայում մեծանում է:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն Ադրբեջանի ներկայացուցչի հետ հանդիպմանը քննարկել է Հարավային Կովկասում օգոստոսի 8-ից հետո ստեղծված իրավիճակը:

Հրդեհի հետևանքով տուժվել է կենտրոնում գտնվող 17 խանութ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Քրդամետ կուսակցության համանախագահը դատապարտել է 1955թ․ սեպտեմբերի 6-7-ին Թուրքիայում ոչ մուսուլմանների նկատմամբ իրականացված ջարդերը։
Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |