Քաղաքական07:54, 11 Հուլիս 2017
ԱՄՆ պետքարտուղար. «Թուրքիայի հետ փոխադարձ վստահությունը կորցրել ենք»

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Թուրքիա կատարած պաշտոնական այցի ավարտին հայտարարել է, որ ԱՄՆ-ը և Թուրքիան կորցրել են փոխադարձ վստահությունը:
Ըստ թուրքական «Demokrathaber.org» լրատվական կայքի՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո Թիլերսոնն այցելել է Ստամբուլում գտնվող ԱՄՆ-ի գխավոր հյուպատոսարան:
ԱՄՆ-ի դիվանագիտական առաքելության աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ ունեցած ելույթին Թիլերսոնը հայտարարել է. «Թուրքիայի հետ փոխադարձ վստահությունը կորցրել ենք, բայց հարաբերությունները կրկին վերականգնելու համար պետք է ջանք գործադրենք»:
Նշենք, որ ԱՄՆ-ի պետքարտուղարը նախօրեին 1 ժամ 40 րոպե տևողությամբ դռնփակ հանդիպում է անցկացրել Թուրքիայի նախագահի հետ: Հանդիպման ավարտին մամուլի համար որևէ հայտարարություն չի հրապարակվել:
Անգլիական «Reuters» լրատվական գործակալությանը հարցազրույց տված Թիլերսոնի խորհրդական Ռ. Համմոնդը հայտնել է, որ Էրդողան ու Թիլլերսոնը քննարկել են Սիրիայի քրդերին ԱՄՆ-ի տրամադրած աջակցության և Սիրիայի հյուսիսում հայտարարված զինադադարին առնչվող հարցեր:
Թիլերսոնը Թուրքիայում պաշտոնական հանդիպումներն ավարտելուց հետո մեկնել է Քուվեյթ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |