Միջազգային08:13, 08 Հուլիս 2017
ԱՄՆ-ում պահանջում են դադարեցնել Թուրքիային F-35 ինքնաթիռների վաճառքը

Մի շարք ամերիկացի գործիչներ պահանջել են դադարեցնել Թուրքիային ռազմական ինքնաթիռների և զինամթերքի վաճառքը: Թուրքական «Sözcü» թերթի կայքի համաձայն՝ այդ պահանջը պայմանավորված է մասնավորապես վաշինգտոնյան այցի ընթացքում Էրդողանի թիկնապահների կողմից խաղաղ ցուցարարների դեմ կիրառված բռնությամբ:
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի անդամ Դեյվիդ Չիչիլինը հայտարարել է, որ անհրաժեշտ է դադարեցնել Թուրքային F-35 ռազմական ինքնաթիռներ վաճառքը: Նմանատիպ պահանջով է հանդես եկել նաև հանրապետական պատգամավոր Դեյվ Թրոթը:
Իսկ Ներկայացուցիչների պալատի անդամ Դոն Բայերը պահանջել է չեղարկել Թուրքիային 1.2 մլն դոլար արժողությամբ կիսաավտոմատ ատրճանակների վաճառքի նախագիծը: Ավելի վաղ Բայերը պետդեպարտամենտին առաջարկել էր հետաքննություն սկսել Էրդողանի թիկնապահների մասնակցությամբ միջադեպի առթիվ և խստացնել անվտանգության միջոցառումները: Նա նաև կարծիք էր հայտնել, որ անհրաժեշտ է միջադեպի մասնակիցների համար ԱՄՆ վիզայի արգելք սահմանել:
Հայտնի է, որ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն F-35 ռազմական ինքնաթիռների առաջին խմբաքանակը Թուրքիային պետք է հանձնվեր արդեն 2018թ.: Ընդհանուր առմամբ թուրքական կողմը ծրագրում էր ավելի քան 100 F-35 ինքնաթիռ գնել ԱՄՆ-ից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սուդանում մի քանի օր շարունակվող հորդառատ անձրևներից հետո սողանք է տեղի ունեցել, որը խլել է առնվազն 1000 մարդու կյանք։

Այնտեղից օրական միջինում իրականացվել է 1635 թռիչք։

Մոռացված թղթապանակը, որի մեջ եղել են գաղտնի տեղեկություններ, հայտնաբերվել է օդանավակայանի աշխատակիցների կողմից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Քրդամետ կուսակցության համանախագահը դատապարտել է 1955թ․ սեպտեմբերի 6-7-ին Թուրքիայում ոչ մուսուլմանների նկատմամբ իրականացված ջարդերը։
Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |