Քաղաքական10:48, 05 Հուլիս 2017
Թուրքիայի՝ Հայաստանին ուղղված դատապարտող հայտարարությունը

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) տարածել է գրավոր հայատարարություն, որով հայկական զինված ուժերին մեղադրում է հուլիսի 4-ի գիշերը Ֆիզուլու շրջանի ադրբեջանական Ալհանլը գյուղի վրա հրետանային կրակ բացելու մեջ, ինչի հետանքով, ըստ նույն աղբյուրի, գյուղի բնակիչներից երկուսը զոհվել են:
Թուրքիայի ԱԳՆ-ն հայկական կողմին մեղադրում է հիմնախդրի խաղաղ կարգավորման գործընթացը միտումնավոր խոչընդոտելու և անհրաժեշտ համարում միջազգային հանրության կողմից Հայաստանի վրա համապատասխան ճնշում գործադրելը, որպեսզի հայկական ուժերը րոպե առաջ դուրս գան «օկուպացված տարածքներից»:
«Ադրբեջանի տարածքների 1/5-րդը զավթած Հայաստանի այս նողկալի արարքը, բացահայտորեն ցույց է տալիս սահմանամերձ շրջանների ուղղությամբ կատարվող սադրանքները, որոնք թիրախավորում են խաղաղ բնակիչներին, մասնավորապես կանանց և երեխաներին՝ հակասելով միջազգային իրավունքին և մարդասիրական արժեքներին՝»,- ըստ Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալության ասված է ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
Նշվում է նաև, որ Թուրքիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, շարունակելու է իր ջանքերը՝ աջակցելու ղարաբաղյան խնդրի արադարացի լուծմանը Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության շրջանակներում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |