Տարածաշրջան09:27, 03 Հուլիս 2017
Աֆրինում Թուրքիայի ռազմական գործողությունները կանխելու համար Սիրիայի քրդերը օգնություն են խնդրել ԱՄՆ-ից

Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (ԺՄԿ-PYD) ղեկավար Սալիհ Մուսլիմն օգնություն է խնդրել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփից:
Ըստ թուրքական «Haber10» լրատվակայքի՝ վերջինս ամերիկյան իշխանություններից խնդրել է, որ վերջիններս կանխեն Թուրքիայի զինուժի կողմից Սիրիայի քրդաբնակ Աֆրին շրջանում նախապատրաստվող ռազմական օպերացիան:
Հիշեցվում է, որ ավելի վաղ Մուսլիմը նմանատիպ օգնություն էր խնդրել Ռուսաստանից, սակայն ռուսական կողմը առայժմ որևէ պատասխան չի տվել:
Աղբյուրը շեշտում է, որ Մուսլիմը երկու գերտերություններից օգնություն է խնդրում այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Թուրքիայի զինուժը օպերացիա է նախապատրաստում Աֆրինում: Իսկ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ ասել էր, որ Թուրքիայի սահմաններին սպառնացող ցանկացած վտանգի իրենք անմիջապես պատասխան են տալու:
Հիշեցնենք, որ Թուրքիան Սիրիայի քրդական ուժերին համարում է ահաբեկչական կազմակերպություն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն Ադրբեջանի ներկայացուցչի հետ հանդիպմանը քննարկել է Հարավային Կովկասում օգոստոսի 8-ից հետո ստեղծված իրավիճակը:

Հրդեհի հետևանքով տուժվել է կենտրոնում գտնվող 17 խանութ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Քրդամետ կուսակցության համանախագահը դատապարտել է 1955թ․ սեպտեմբերի 6-7-ին Թուրքիայում ոչ մուսուլմանների նկատմամբ իրականացված ջարդերը։
Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |