• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
10 Սեպտեմբեր, 2025
Չորեքշաբթի 11:49
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական05:59, 30 Հունիս 2017

Թուրքիան Twitter-ից պահանջել է հեռացնել Պենտագոնի նախկին ներկայացուցչի հաշիվը

Թուրքիան Twitter-ից պահանջել է հեռացնել Պենտագոնի նախկին ներկայացուցչի հաշիվը

Թուրքիան Twitter միկրոբլոից պահանջել է ջնջել Պենտագոնի նախկին ներկայացուցիչ Միշել Ռուբինի հաշիվը: Թուրքական կողմի պնդմամբ՝ վերջինս խախտել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անձնական իրավունքները: Թուրքական «Birgün» թերթի կայքի տեղեկացմամբ՝ այդ պահանջը հիմնված  է  հունիսի 16-ին թուրքական դատարանի կայացրած որոշման վրա:

Ըստ այդմ՝ եթե Twitter-ը յոթնօրյա ժամկետում չհեռացնի Ռուբինի հաշիվը, ապա ընկերությունը կարող է տուգանվել: Սակայն հեղինակավոր սոցիալական հարթակը դեռևս որևէ քայլ չի արել Թուրքիայի պահանջը կատարելու ուղղությամբ: Հայտնի է միայն, որ Twitter-ի իրավաբանական բյուրոն հուինիսի 26-ին այդ մասին տեղեկացրել է Ռուբինին, ներկա պահին ընկերությունը աչքի է անցկացնում հնարավոր քայլերը:

Twitter-ի ներկայացուցիչներից մեկ նկատել է տվել, որ Twitter-ի հաշիվները կարող են հեռացվել միայն այն դեպքում, եթե օգտատերերը խախտեն հենց Twitter-ի կողմից սահմանված կանոնները:

Միշել Ռուբինը հայտարարել է, որ սա Twitter-ի համար լուրջ քննություն է: Նա կարծիք է հայտնել, որ եթե Twitter-ը այժմ ենթարկվի Թուրքիայի պահանջին, ապա դա շատ վատ հետևանքներ կարող է ունենալ ընդհանրապես լրագրողներ գործունեության և մասնավորապես Թուրքիայից փախած, սակայն Twitter-ի միջոցով իրենց լրագրողական գործունեությունը շարունակող բազմաթիվ լրագրողների վրա:

Ռուբինը նշել է, որ սոցիալական ցանցերում իր կատարած գրառումների պատճառով նա նույնիսկ մահվան սպառնալիքներ է ստացել. «Այն, որ Էրդողանը կարողանում է իր երկրի ներսում լռեցնել մարդկանց, դեռ չի նշանակում, թե նա կարող է նաև դադարեցնել երկրից դուրս ծավալվող ամեն տեսակ քննարկում», - նշել է Ռուբինը:

Հիշեցնենք, որ Էրդողանի՝ մայիսի 16-ին կայացած ամերիկյան այցից առաջ Ռուբինը Twitter-ում հետևյալ գրառումն էր կատարել. «Էրդողանի՝ երկրից հեռանալը այս փուլում կարո՞ղ է ռիսկային լինել: Հնարավոր է, որ նա չկարողանա վերադառնալ երկիր: @RT_Erdogan»:

Սոցցանցերում ամերիկացի պաշտոնյայի կատարած այս և այլ գրառումների պատճառով հունիսի սկզբին Անկարայի գլխավոր հանրապետական դատախազությունում հայց է ներկայացվել՝ «Հանրապետության նախագահին վիրավորելու» մեղադրանքով:

Հայտնի է նաև, որ ավելի վաղ Ստամբուլի գլխավոր հանրապետական դատախազություն ներկայացվել  էր մեկ այլ հայց, որտեղ 17 ամերիկացի պաշտոնյաների թվում որպես մեղադրյալ նշվում է նաև Միշել Ռուբինի անունը: Այդ հայցի հիման վրա, հավանական է, որ Թուրքիայի այցելելու դեպքում Ռուբինի վերաբերյալ ազատազրկման որոշում կայացվի:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Իտալիայում Թուրքիայի երկու զինված քաղաքացի է ձերբակալվել
11:35, 05 սեպ
Իտալիայում Թուրքիայի երկու զինված քաղաքացի է ձերբակալվել

Իտալական մամուլի տեղեկություններով՝ նրանք կասկածվում են «Մակկինա դի Սանտա Ռոզա» տոնին հնարավոր հարձակման նախապատրաստման մեջ։

Թուրքիայում հանցագործության մակարդակը 10 տարում աճել է 108%-ով
14:13, 04 սեպ
Թուրքիայում հանցագործության մակարդակը 10 տարում աճել է 108%-ով

Եթե 2020-ի դրությամբ Թուրքիայում քրեակատարողական հիմնարկների համալրվածությունը կազմում էր մոտավորապես 230.000, ապա այսօր այն գերազանցում է 266.000-ը:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Կ.Պոլսո հայոց պատրիարքը հանդիպել է Իգդիրի նահանգապետի հետ
Կ.Պոլսո հայոց պատրիարքը հանդիպել է Իգդիրի նահանգապետի հետ

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։

PKK-ն զենքերը վայր դրեց, իսկ Թուրքիայի կառավարությունն այպես էլ ոչինչ չարեց
PKK-ն զենքերը վայր դրեց, իսկ Թուրքիայի կառավարությունն այպես էլ ոչինչ չարեց

Քրդամետ կուսակցության համանախագահը դատապարտել է 1955թ․ սեպտեմբերի 6-7-ին Թուրքիայում ոչ մուսուլմանների նկատմամբ իրականացված ջարդերը։

Թուրք հասարակության 70%-ը կողմ է միջուկային զենքի ստեղծմանը
Թուրք հասարակության 70%-ը կողմ է միջուկային զենքի ստեղծմանը

Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:

Թուրքիայում կրոնական գործերի վարչությանը հատկացվում է ավելի շատ բյուջե, քան օրինակ ԱԳՆ-ին
Թուրքիայում կրոնական գործերի վարչությանը հատկացվում է ավելի շատ բյուջե, քան օրինակ ԱԳՆ-ին

Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։

Էրդողանը թիրախավորել է ընդդիմադիր քեմալականներին
Էրդողանը թիրախավորել է ընդդիմադիր քեմալականներին

Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}