Հասարակական06:59, 28 Հունիս 2017
Թուրքիան դասվել է անազատ ինտերնետ ունեցող երկրների շարքին

Միջազգային իրավապաշտպան «Freedom House» կազմակերպության կազմած զեկույցի համաձայն՝ Թուրքիան ինտերնետի ազատության առումով հետըընթաց է ապրում:
Թուրքական ընդդիմադիր «T24» լրատվակայքի տեղեկացմամբ՝ կազմակերպության կողմից հրապարակված ծավալուն զեկույցում բազմակողմանիորեն քննարկվել է ողջ աշխարհում ինտերնետի ազատության հարցը:
Ինտերնետի ազատության վիճակը գնահատվել է 100 բալանոց սանդղակով: Ըստ այդմ, Թուրքիան ստացել է 61 միավոր: Այսպիսով, նախորդ տարվա զեկույցի համեմատ այս երկիրը 3 միավոր է կորցրել:
2015թ. Թուրքիան ինտերնետի ազատության տեսսակետից դասվել էր «մասամբ ազատ» երկրների շարքում, իսկ 2016. արդեն ներառվել է «անազատ» երկրների խմբում: Այս խմբում են ընդգրկվել նաև Եգիպտոսը, Գամբիան, Մյանմարը, Իրանը, Չինաստանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:

2025-ի հուլիսի տվյալներով՝ միլիոնատերերի թիվը 1 տարվա ընթացքում ավելացել է 775 հազարով՝ հասնելով 2․367000-ի։

Աֆղանստանում օրերս 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել։ Մահացածների թիվը գերազանցում է 1000-ը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Քրդամետ կուսակցության համանախագահը դատապարտել է 1955թ․ սեպտեմբերի 6-7-ին Թուրքիայում ոչ մուսուլմանների նկատմամբ իրականացված ջարդերը։
Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |