Տարածաշրջան07:42, 28 Հունիս 2017
Թուրքիան հրետանակոծել է Սիրիայի քրդական ուժերի դիրքերը

Թուրքիայի զինված ուժերը (ԶՈւ) «Fırtına» տեսակի հաուբից հրանոթներից հարվածել են Սիրիայի հյուսիսարևմտյան Աֆրին շրջանում գտնվող Սիրիայի քրդական ուժերին:
Աֆրինն այժմ գտնվում է Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատների» (ԺԻՋ-YPG) վերահսկողության տակ:
Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի՝ 1 ժամվա ընթացքում Թուրքիայի հաուբիցները 20 անգամ հարվածել են քրդական ուժերի ուղղությամբ:
Լրատվամիջոցը, հղում անելով «Սիրիայի Ազատ բանակ» (Սիրիայի ընդդիմադիր ուժեր) խմբավորման աղբյուրներին, նշում է նաև, որ Թուրքիան արագ տեմպերով շարունակում է զինտեխնիկա կուտակել Սիրիայի հետ սահմանին:
Թուրքական ռազմական աղբյուրներն էլ պնդում են, որ իրենք դիմել են նման գործողությունների, երբ քրդական ուժերը Թուրքիայի սահմանի ուղղությամբ կրակ են բացել:
Աղբյուրը շեշտում է, որ նման գործողություններով Թուրքիայի զինուժը ազդակ է տալիս Սիրիայում նոր ռազմական գործողություններ սկսելու մասին:
Թուրքիայի զինուժի գործողություններին արձագանքել է նաև քրդական ԺԻՋ-ի քաղաքական թև հանդիսացող «Ժողովրդավարական միություն կուսակցության» (ԺՄԿ-PYD) ղեկավար Սալիհ Մուսլիմը: Ըստ նրա՝ Թուրքիայի ագրեսիայից պաշտպանվելու համար անհրաժեշտ է, որ ռուսական զորքերը տեղակայվեն Աֆրինում:
«Ամեն օր Աֆրինը հրետակոծվում է: Անհրաժեշտ է, որ Ռուսաստանը այստեղ ռազմաբազա հիմնի և համագործակցի մեզ հետ»,- նկատել է Մուսլիմը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն Ադրբեջանի ներկայացուցչի հետ հանդիպմանը քննարկել է Հարավային Կովկասում օգոստոսի 8-ից հետո ստեղծված իրավիճակը:

Հրդեհի հետևանքով տուժվել է կենտրոնում գտնվող 17 խանութ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Քրդամետ կուսակցության համանախագահը դատապարտել է 1955թ․ սեպտեմբերի 6-7-ին Թուրքիայում ոչ մուսուլմանների նկատմամբ իրականացված ջարդերը։
Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |