Տարածաշրջան12:28, 28 Հունիս 2017
Էրդողանը սպառնացել է Սիրիայում նոր ռազմական գործողություն սկսել

Եթե Թուրքիայի սահմանները նորից վտանգվեն, ապա Թուրքիայի զինուժը Սիրիայի տարածքում կարող է «Եփրատի վահան» գործողության նման ևս մեկ լայնամասշտաբ ռազմական գործողություն իրականացնել:
Ըստ թուրքական «Ahaber» լրատվակայքի՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ռուսական «Известия» թերթին տված հարցազրույցի ընթացքում:
Էրդողանը հերթական անգամ կրկնել է այն միտքը, որ իրենք թույլ չեն տա , որ Սիրիայի հյուսիսում քրդական ուժերը պետություն ստեղծեն: Վերջինս կանխելու համար Թուրքիան նույնիսկ կարող է իր վերահսկողության տակ վերցնել սիրիական Մանբիչ և Ռաքքա քաղաքները:
Թուրքիայի նախագահը հիշեցրել է, որ իրենք նախկինում պատրաստ էին Մանբիչ և Ռաքքա քաղաքներում օպերացիա իրականացնել, սակայն ԱՄՆ-ն համապատասխան օգնություն չհայտնեց թուրքական ուժերին:
Միջանկյալ նշենք, որ այժմ Մանբիչը գտնվում է Սիրիայի քրդական ուժերի , իսկ Ռաքքա քաղաքը՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության վերահսկողութան տակ:
Պաշտոնական Անկարան քրդական ուժերին համարում է ահաբեկչական կազմակերպություն:
Թուրքական աղբյուրը նշում է, որ Էրդողանի վերոնշյալ խոսքերը մեծ անհանգստություն են առաջացրել Մոսկվայում և Վաշինգտոնում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն Ադրբեջանի ներկայացուցչի հետ հանդիպմանը քննարկել է Հարավային Կովկասում օգոստոսի 8-ից հետո ստեղծված իրավիճակը:

Հրդեհի հետևանքով տուժվել է կենտրոնում գտնվող 17 խանութ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Քրդամետ կուսակցության համանախագահը դատապարտել է 1955թ․ սեպտեմբերի 6-7-ին Թուրքիայում ոչ մուսուլմանների նկատմամբ իրականացված ջարդերը։
Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |