Քաղաքական12:15, 27 Հունիս 2017
Թուրքիայի պաշտպանության նախարարը մեկնում է Բրյուսել

Հունիսի 29-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը մեկնելու է Բրյուսել՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների ժողովին մասնակցելու: Այդ մասին հայտնում է թուրքական «Arti49» լրատվակայքը:
Ըստ աղբյուրի՝ Թուրքիայի պաշտպանության նախարարը ժողովի շրջանակներում հանդիպումներ է անցկացնելու մի շարք երկրների պաշտպանության նախարարների հետ: Մասնավորապես նա հանդիպելու է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսի, ինչպես նաև Մակեդոնիայի, Ավստրալիայի, Գերմանիայի ՊՆ ղեկավարների հետ:
Թուրքական մի շարք այլ աղբյուրներ նշում են, որ Գերմանիայի և ԱՄՆ-ի ՊՆ ղեկավարների հետ հանդիպման ժամանակ թուրք պաշտոնյան քննարկելու է հատկապես Սիրիայի քրդերի և Ինջիրլիք ռազմաբազայից գերմանական զինաձնակազմը դուրս բերելու մասին հարցեր:
Հիշեցնենք, որ Գերմանիայի Դաշնային խորհրդարանը (Բունդեսթագ) պատգամավորների ձայների մեծամասնությամբ որոշում է կայացրել դուրս բերել երկրի զինանձնակազմը Թուրքիայի Ինջիրլիք ռազմաբազայից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |