08:10, 23 Հունիս 2017
Հունաստանը դատապարտել է Ստամբուլի Սբ. Սոֆիա տաճարում մահմեդական արարողության անցկացումը

Հունաստանի արտգործնախարարությունը քննադատել է մի քանի օր առաջ Թուրքիայի կրոնական ներկայացուցիչների կողմից Ստամբուլում գտնվող Այա Սոֆիայում (Սուրբ Սոֆիայի տաճար) մուսուլմանական Ռամադան ամսի «նախախնամության գիշեր» կոչվող արարողության անցկացման համար:
«Դատապարտում ենք Սբ. Սոֆիայի տաճարում Թուրքիայի Կրոնական գործերի նախարարի մասնակցությամբ արարողության անցկացումը, որի ընթացքում Ղուրան է կարդացվել, նամազ է արվել և այդ ամենը հեռարձակվել է պետական հեռուստատեսությամբ»,-ասվում է Հունաստանի արտաքին գործերի նախարարության կողմից արված հայտարարության մեջ:
Արտգործնախարարության մեջ մասնավորապես ասվում է նաև, որ Սբ. Սոֆիայի տաճարը հանդիսանում է UNESCO-ի մշակութային ժառանգություններից մեկը: Այն մզկիթ վերածելու փորձը՝ մասնավորապես Ղուրան ընթերցումը, վիրավորում է միջազգային քրիստոնյա հանրությանը: Վերջինիս կոչ է արվել, որ տեղի ունեցածի կապակցությամբ համապատասխան գնահատական տա:
«Թուրքիային կոչ ենք անում, որ ցուցաբերի ժամանակակից և ժողովրդավար երկրին հարիր վերաբերմունք և պահպանի ոչ միայն Այա Սոֆիայի էկումենիկ խորհուրդը, այլև հարգանք ցուցաբերի համաշխարային հուշարձանների նկատմամբ»,-հավելվել է հայտարարության մեջ:
Սբ. Սոֆիան բյուզանդական կայսրության գլխավոր քրիստոնեական տաճարն է եղել և հանդիսացել է Կ.Պոլսի պատրիարքի նստավայրը։ Բյուզանդիայի մայրաքաղաքի գրավումից հետո ծառայել է որպես մզկիթ, ներկայումս` թանգարան է։ Իր ներկա տեսքով կառուցվել է 532-537թթ. Հուստինիանոս I կայսեր նախաձեռնությամբ՝ ճարտարապետներ Իսիդոր Միլեթացու և Անթիմիոս Թրալացու կողմից:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Քրդամետ կուսակցության համանախագահը դատապարտել է 1955թ․ սեպտեմբերի 6-7-ին Թուրքիայում ոչ մուսուլմանների նկատմամբ իրականացված ջարդերը։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |