Հասարակական06:57, 21 Հունիս 2017
Թուրքիայում վերջին տարիներին աճել է օտարազգիների հետ ամուսնությունների թիվը

Թուրքիայում վերջին տարիներին նկատելիորեն ավելացել են օտարազգիների հետ ամուսնությունները: Թեմային անդրադարձած թուրքական «TGRT Haber» լրատվակայքը նշում է, որ խառնամուսնությունների մեջ հատկապես շատ են Թուրքիայի հարևան երկրների քաղաքացի կանանց և տեղացի տղամարդկանց միությունները:
Այդ երկրների թվում են Թուրքիային աշխարհագրական առումով մոտ Վրաստանը, Սիրիան, Իրաքը, Հայաստանը, Ռուսաստանը, Ադրբեջանը, Հունաստանը, Բուլղարիան: Աղբյուրի պնդմամբ՝ նշված երկրները հատկապես 2000-ական թվականներին լուրջ տնտեսական խնդիրներ ունեն և չեն կարողանում հաղթահարել երկրի ներսում տնտեսական խորընդոտները, իսկ Թուրքիան նույն ժամանակահատվածում ավելի բարվոք տնտեսական դրություն է կարողացել ապահովել:
Թուրքական թերթի համաձայն՝ հենց տնտեսական պայմաններն ու բարեկեցիկ կյանքի հնարավորությունն է ստիպում օտարազգի կանանց մեծ մասին՝ ամուսնանալու միջոցով բնակություն հաստատել Թուրքիայում: Աղբյուրը մեջբերում է «İmge Tercüme» թարարգմանչական ընկերության տվյալները, ըստ որի, վերջին 4 տարում ամուսնացող խառը զույգերի շուրջ 50 տոկոսը Թուրքիան ընտրելու պատճառների մեջ որպես առաջնային գործոն նշել է հենց բարեկեցիկ կյանքի հնարավորությունը, տնտեսական ապահովվածությունը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:

2025-ի հուլիսի տվյալներով՝ միլիոնատերերի թիվը 1 տարվա ընթացքում ավելացել է 775 հազարով՝ հասնելով 2․367000-ի։

Աֆղանստանում օրերս 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել։ Մահացածների թիվը գերազանցում է 1000-ը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |