Քաղաքական10:13, 21 Հունիս 2017
Համալսարանը թուրք հայտնի նախկին ֆուտբոլիստին զրկել է պատվավոր դոկտորի կոչումից

Թուրքական «Մարտի 18» համալսարանի հանձնաժողովը Թուրքիայի հավաքականի նախկին հայտնի ֆուտբոլիստ և իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ- AKP) կուսակցության երբեմնի պատգամավոր Հաքան Շուքուրից ետ է վերցրել 2012թ. շնորհված պատվավոր դոկտորի կոչումը:
Ըստ «Sputniknews» լրատվամիջոցի թուրքական ծառայության՝ որպես պատճառ նշվել է, որ Շյուքյուրը կապ է ունեցել գյուլենական համայնքի հետ, որը Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն:
Իսկ վերջինիս առաջնորդ իսլամի քարոզիչ, ամերիկաբնակ միլիարդատեր Ֆեթթուլահ Գյուլենը թուրքական իշխանությունների կողմից մեղադրվում է Թուրքիայի 2016թ. ռազմական հեղաշրջման փորձը նախաձեռնելու մեջ:
Աղբյուրը նշում է, որ Հաքան Շյուքյուրը պատվավոր դոկտորի կոչում է ստացել այն ժամանակ, երբ վերոհիշյալ համալսարանի ռեկտորի պաշտոնը զբաղեցնում էր թուրք հայտնի քաղաքագետ, դասախոս, միջազգային հարաբերությունների մասնագետ Սեդաթ Լաչինլերը:
Վերջինս 2016թ. Թուրքիայում նոր թափ առած գյուլենականների դեմ իրականացվող հետաքննության ժամանակ ձերբակալվել էր և հեռացվել զբաղեցրած պաշտոնից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |