Տնտեսական12:23, 19 Հունիս 2017
Milliyet. Թուրքիան որոշ սեզոններին լոլիկ կարտահանի Ռուսաստան

Թուրքիան կարտահանի իր լոլիկները Ռուսաստանի Դաշնություն (ՌԴ): Այդ մասին գրում է թուրքական «Milliyet» պարբերականը: Նախքան ռուս-թուրքական հարաբերությունների ճգնաժամը, Թուրքիան իր լոլիկի պաշարի 70 տոկոսը արտահանում էր ռուսական շուկա:
Milliyet-ը նշում է, որ ռուս մի շարք մասնագետների կողմից Թուրքիա կատարած այցելություններից հետո, որոշում է կայացվել որոշ սեզոնին թույլատրել թուրքական 3 ընկերություններին լոլիկ արտահանել Ռուսաստան: Ըստ տեղեկության՝ այդ ընկերություններրը համապատասխանում են ռուսական կողմի տեխնիկական պահանջներին:
Ընդ որում այդ ընկերությունները լոլիկները արտահանելու են Ռուսաստանի այն վայրեր, որտեղ տվյալ ամիսներին լոլիկ չի աճում: Լոլիկները նախքան ռուսական շուկա մտնելը պետք է համապատասխան ստուգում անցնեն:
Առայժմ պարզ չէ, թե մասնավորապես, որ ընկերություններն են արտահանելու լոլիկ Ռուսաստան, սակայն նշվում է, որ դրանք լինելու են այն ընկերությունները, որոնք նախկինում լոլիկ են արտահանել Ռուսաստան:
Հիշեցնենք, որ Ռուսաստանը վերացրել էր Թուրքիայից նախկինում արգելված բոլոր մթերքների ներմուծման սահմանափակումները, բացառությամբ լոլիկի։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտահանողների խորհրդի տվյալներով՝ Գերմանիա արտահանումը նախորդ տարվա համեմատ աճել է 9․4%-ով՝ հասնելով 13․1 մլրդ դոլարի:

Յաշար Գյուլերը նշել է, որ վճռական են զարգացնել համագործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում

Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |