Իրավական12:16, 16 Հունիս 2017
Թուրքիայում կրկին գյուլենականներ են ձերբակալվել

Հունիսի 16-ին առավոտյան Անկարայի հանրապետական դատախազության կողմից գյուլենականների դեմ իրականացվող հետաքննության շրջանակներում ձերբակալվել 31 մարդ:
Թուրքական «Haberler» լրատվակայքի իրազեկմամբ՝ ձերբակալվածներից 25-ը հանդիսանում են Թուրքիայի ուսանողներին դրամաշնորհներ հատկացնող և բնակարաններով ապահովող հաստատության (KYK) նախկին աշխատակիցներ, իսկ մնացած 6-ը՝ փոստային ծառայության աշխատակիցներ են:
Վերջիններիս մեղադրվում են գյուլենականների գաղտնի հավելված հանդիսացող «ByLock»-ից օգտվելու մեջ:
Հիշեցնենք, որ «Bylock» բջջային հավելվածը հնարավորություն է տալիս օգտատերերին հաղորդակցվել ծածկագրերի միջոցով: Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ այս հավելվածը օգտագործում են գյուլենականները՝ միմյանց հետ ծածկագրերով հաղորդակցվելու համար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստուգումներն իրականացվել են մի շարք հասարակական վայրերում և ստուգվել է 420.269 անձի ինքնությունը։

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Իտալական «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին և նույն թիմի կիսապաշտպան Հաքան Չալհանօղլուն որակազրկվել են Իտալիայի ֆուտբոլի առաջնության մեկ խաղով:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |