Տարածաշրջան09:20, 13 Հունիս 2017
Թուրքիայի զինված ուժերի կողմից ընթացիկ տարում PKK-ի 837 զինյալ է սպանվել

Թուրքիայի զինված ուժերը տվյալներ են հրապարակել 2017-ի հունվարի 1-ից հունիսի 12-ն ընկած ժամանակահատվածում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) անդամների դեմ իրականացված գործողությունների վերաբերայլ:
Թուրքական «Vatanhaber.com» լրատվական կայքի հաղորդմամբ՝ իրականացված գործողությունների երկրի ներսում սպանվել է 431 քուրդ զինյալ, 82-ը ձերբակալվել, ևս 16-ին ձերբակալել են վիրավոր վիճակում:
Թուրքիայի սահմաններիրից դուրս (հիմնականում Սիրիայում և Իրաքում-խմբ.) սպանվել է 406 զինյալ, վիրավորվել՝ 46-ը:
Նշվում է, որ զինված ուժերի կողմից իրականացված գործողությունների ընթացքում բռնագրավվել է 1460 ինքնաձիգ ու ատրճանակ, 61 գնդացիր, 38 դիպուկահար հրացան, 122 հրթիռ, այդ թվում՝ հակատանկային, 16 հրանոթ, 16 «Դոչկա» տեսակի զենիթաին զենք և 557.565 փամփուշտ: Չոզոքացվել է 603 ինքնաշեն պայթուցիկ:
Գործողությունների ընթացքում թուրքական կողմի կորուստների վերաբերյալ տեղեկություններ չեն հաղորդվում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն Ադրբեջանի ներկայացուցչի հետ հանդիպմանը քննարկել է Հարավային Կովկասում օգոստոսի 8-ից հետո ստեղծված իրավիճակը:

Հրդեհի հետևանքով տուժվել է կենտրոնում գտնվող 17 խանութ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |