• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
10 Սեպտեմբեր, 2025
Չորեքշաբթի 17:25
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական12:35, 12 Հունիս 2017

Թուրքիայից արտաքսված ֆրանսիացի լրագրողը խոսել է իր ձերբակալությունից

Թուրքիայից արտաքսված  ֆրանսիացի լրագրողը խոսել է իր ձերբակալությունից

Հունիսի 9-ին Թուրքիայից արտաքսված հանրահայտ «National Geographic»  ամսագրի ֆրանսիացի թղթակից, լրագրող Մաթիաս Դեփարդոնը «Deutsche Welle»-ի հետ զրուցում  պատմել է, թե ինչ նպատակ էին հետապնդում թուրքական իշխանությունները և իրավապահ մարմինները՝ իրեն ձերբակալելով:

Միջանկյալ նշենք, որ 37-ամյա Դեփարդոնը ձերբակալվել էր մայիսի 8-ին՝ Բաթմանի Հասանքեյֆ շրջանում: Նա մեղադրվում էր առանց լրագրողական քարտի Թուրքիայում գործունեություն ծավալելու մեջ: Իսկ «Ֆրանս-պրես» գործակալության (AFP) համաձայն՝ Դեփարդոնը ձերբակալվել էր «ահաբեկչական խմբավորման օգտին քարոզչություն անելու» մեղադրանքով:

Թուրքական  «Haberdar»  լրատվամիջոցը, հղում անելով վերոնշյալ հարցազրույցին, նշում է, որ ըստ Դեփարդոնի՝ իր ձերբակալությամբ  թուրքական կողմը փորձել է յուրատեսակ ուղերձ հղել այն լրագրողներին, ովքեր աշխատանքներ կիրականանցնեն Թուրքիայի հարավ-արևելքում:

«Ըստ իս՝ նպատակը Թուրքիայի հարավ-արևելքում լուսաբանումներ անող թուրք և օտարերկրյա լրագրողներին կոշտ ուղերձ հղելն էր»,- ասել է Դեփարդոնը:

Թուրքական աղբյուրի տեղեկացմամբ՝ նա Ֆրանսիայում արդեն հասցրել է հանդիպել նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնի խորհրդականի և մի շարք ֆրանսիացի բարձրաստիճան պաշտոնյանների հետ:

Նշենք, որ Մակրոնը ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից պահանջել էր ֆրանսիացի լրագրողին հնարավորինս արագ հայրենիք ուղարկել:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Իտալիայում Թուրքիայի երկու զինված քաղաքացի է ձերբակալվել
11:35, 05 սեպ
Իտալիայում Թուրքիայի երկու զինված քաղաքացի է ձերբակալվել

Իտալական մամուլի տեղեկություններով՝ նրանք կասկածվում են «Մակկինա դի Սանտա Ռոզա» տոնին հնարավոր հարձակման նախապատրաստման մեջ։

Թուրքիայում հանցագործության մակարդակը 10 տարում աճել է 108%-ով
14:13, 04 սեպ
Թուրքիայում հանցագործության մակարդակը 10 տարում աճել է 108%-ով

Եթե 2020-ի դրությամբ Թուրքիայում քրեակատարողական հիմնարկների համալրվածությունը կազմում էր մոտավորապես 230.000, ապա այսօր այն գերազանցում է 266.000-ը:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Կ.Պոլսո հայոց պատրիարքը հանդիպել է Իգդիրի նահանգապետի հետ
Կ.Պոլսո հայոց պատրիարքը հանդիպել է Իգդիրի նահանգապետի հետ

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։

Թուրք հասարակության 70%-ը կողմ է միջուկային զենքի ստեղծմանը
Թուրք հասարակության 70%-ը կողմ է միջուկային զենքի ստեղծմանը

Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:

Թուրքիայում կրոնական գործերի վարչությանը հատկացվում է ավելի շատ բյուջե, քան օրինակ ԱԳՆ-ին
Թուրքիայում կրոնական գործերի վարչությանը հատկացվում է ավելի շատ բյուջե, քան օրինակ ԱԳՆ-ին

Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Էրդողանը թիրախավորել է ընդդիմադիր քեմալականներին
Էրդողանը թիրախավորել է ընդդիմադիր քեմալականներին

Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}