Տարածաշրջան06:36, 05 Հունիս 2017
Քրդական խմբավորումը հայտարարել է, որ իրենք են խոցել թուրքական ուղղաթիռը

«Քուրդիստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ-PKK) թևերից մեկը՝ «Ժողովրդապաշտպանական ուժեր» (HPG) խմբավորումը, հայտարարել է, որ իրենց զինյալներն են խոցել Շըրնաք նահանգի Ուլուդերեն շրջանում զինվորականներ տեղափոխող ուղղաթիռը:
Այդ մասին հայտնում է «Demokrathaber» լրատվամիջոցը՝ հղում անելով քրդական «ANF» լրատվակայքին: Մինչդեռ թուրքական կողմի՝ կործանման պատճառը եղել է այն, որ ուղղաթիռը բախվել է բարձր լարման էլեկտրալարերին:
HPG-ի հայտարարության մեջ ասվում է, որ քուրդ զինյալները կրակ են բացել ուղղաթիռի ուղղությամբ, որպեսզի վերջինս հեռանար տարածքից:
Հիշեցնենք, որ ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել էր 13 մարդ, այդ թվում ուղղաթիռի անձնակազմը և բարձրաստիճան զինվորականններ (գեներալ, գնդապետներ):
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն Ադրբեջանի ներկայացուցչի հետ հանդիպմանը քննարկել է Հարավային Կովկասում օգոստոսի 8-ից հետո ստեղծված իրավիճակը:

Հրդեհի հետևանքով տուժվել է կենտրոնում գտնվող 17 խանութ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |