Տարածաշրջան13:05, 02 Հունիս 2017
Վերջին 2 տարում Թուրքիայում քրդաբնակ շրջաններում 218 անգամ պարետային ժամ է հայտարարվել

Թուրքիայի Մարդու իրավունքների հիմնադրամը զեկույց է կազմել արևելյան և հարավարևելյան քրդաբնակ շրջաններում պետության կողմից հայտարարված պարետային ժամերի վերաբերյալ:
Ըստ թուրքական «Diken.com.tr» լրատվական կայքի՝ զեկույցից պարզ է դարձել, որ 2015-ի օգոստոսի 15-ից մինչև 2017-ի հունիսի 1-ը նշյալ շրջանների 10 քաղաքներում ու 43 շրջաններում ընդհանուր առմամբ 218 անգամ պարետային ժամ (փողոց դուրս գալու արգելք) է հայտարարվել: Ցուցակի առաջին տեղում քրդերի կենտրոնը համարվող Դիարբեքիրի նահանգն է՝ 127 անգամ: Դիարբեքիրին հաջորդում են Մարդինը (32 անգամ), Հաքքարին (20), Շըրնաքը (13), Բիթլիսը (8), Բինգյոլը (5), Դերսիմը (5), Մուշը (4), Բաթմանը (3), Էլյազըղը (1):
Հաշվետվության մեջ նշվում է, որ խնդրո առարկա շրջաններում սահմանափակումների հետևանքով խախտվել է առնվազն 1.8 մլն բնակչի կյանքի ու առողջության հիմնական իրավունքները:
Պարետային ժամերի վերաբերյալ ևս մեկ զեկույց հրապարակել է Թուրքիայի Մարդու իրավունքների ասոցիացիան, որտեղ խոսվում է միայն 2016 թվականին 300 հազար աշակերտների կրթության իրավունքի ոտնահարման և 500 հազար մարդու ներքին գաղթի ենթարկելու մասին:
Հիշեցնենք, որ վերջին անգամ պարետային ժամ է հայտարարվել մայիսի 30-ին, Դիարբեքիրի նահանգի Լիջե, Դիջլե, Հանի, և Քոջաքյոյ շրջանների 43 գյուղերում: Այսօր՝ հունիսի 2-ին հայտարարվել է պարետային ժամի ավարտի մասին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն Ադրբեջանի ներկայացուցչի հետ հանդիպմանը քննարկել է Հարավային Կովկասում օգոստոսի 8-ից հետո ստեղծված իրավիճակը:

Հրդեհի հետևանքով տուժվել է կենտրոնում գտնվող 17 խանութ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |