Հասարակական07:40, 31 Մայիս 2017
Թուրքիան աշխարհում 2-րդ տեղում է՝ ծխելու հետևանքով առաջացող մահացությունների թվով

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մայիսի 31-ը նշում է որպես ծխելը թողնելու օր: Այս առթիվ «BBC Türkçe»-ն անդրադարձել է Թուրքիայում ծխախոտի օգտագործման և դրա հետևանքների թեմային:
ԱՀԿ-ն, «Քաղցկեղի դեմ պայքարի ամերիկյան միությունը» և «Թոքերի առողջության պահպանման համաշխարհային հիմնադրամը» (World Lung Foundation) համատեղ կազմել են ծխախոտի տարածվածության քարտեզ: Համաձայն դրա՝ Թուրքիայում տղամարդկանց 31 տոկոսը մահանում է ծխելու հետևանքով առաջացող հիվանդություններից:
Այս ցուցանիշով Թուրքիան ողջ աշխարհում երկրորդ տեղում է Հյուսիսային Կորեայից հետո: Ծխելու հետևանքով առաջացող մահացու հիվանդությունների մակարդակով երրորդ, չորրորդ և հինգերորդ տեղերում Բոսնիա և Հերցոգովինան, Հայաստանը և Հունաստանն են՝ 30 տոկոս ցուցանիշով:
Թուրք կանանց շրջանում ծխելու հետևանքով առաջացող մահացու հիվանդությունների թիվն ավելի քիչ է՝ 12 տոկոս: Ամեն տարի Թուրքիայոմ ծխելու հետևանքով մահանում է 83.100 մարդ: Ընդհանուր առմամբ, այս երկրում մեծահասակների շրջանում ծխողների թիվը կազմում է 14.5 միլիոն, իսկ անչափահասների շրջանում՝ 252.000: Ընդ որում, ծխախոտ է օգտագործում անչափահաս տղաների 10.2 և անչափահաս աղջիկների 5.3 տոկոսը:
Թուրքիայի վիճակագրական ընկերության (ԹՎԸ-TÜİK) տվյալների համաձայն՝ Թուրքիայում 15-ից բարձր տարիքային խմբին պատկանող քաղաքացիների 27.3 տոկոսը ամեն օր ծխախոտ է օգտագործում: Ընդ որում, ամեն օր ծխախոտ է օգտագործում տղամարդկանց 41.8 տոկոսը և կանաց 13.1 տոկոսը:
Ամենից շատ ծխում են 25-34 տարեկան տղամարդիկ (51.2 տոկոսը) և 35-44 տարեկան կանայք (19.7 տոկոս): Մեկ տարվա ընթացքում (2014թ. տվյալներով) Թուրքիայում մեկ անձն օգտագործում է միջինում 1500-25000 ծխախոտ, ինչը նշանակում է, որ միջին վիճակագրական ծխողը օրական օգտագործում է 4-7 ծխախոտ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։

Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:

2025-ի հուլիսի տվյալներով՝ միլիոնատերերի թիվը 1 տարվա ընթացքում ավելացել է 775 հազարով՝ հասնելով 2․367000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |