Հասարակական10:16, 30 Մայիս 2017
«Օսմանյան լեյտենանտը» տապալվել է թուրքական վարձույթում

Հոլիվուդյան աստղերի մասնակցությամբ նկարահանված «Օսմանյան լեյտենանտը» ֆիլմը տապալվել է նաև Թուրքիայում: Այս մասին թուրքական «Sabah» թերթի սյունակում գրում է հոդվածագիր Մևլյութ Թեզելը: Ըստ նրա՝ չնայած ֆիլմից սպասելիքները մեծ էին, սակայն Հոլիվուդում բացասական արձագանք ստացած թուրք-ամերիկյան արտադրության ֆիլմը քննադատեցին նաև թուրք կինոքննադատները:
40 միլիոն բյուջեով «Օսմանյան լեյտենանտը» ցուցադրվել է 250 կինոթատրոնում և առաջին 3 օրվա ընթացքում ֆիլմը դիտել է 25 հազար 413 մարդ:
«Ֆիլմը ամերիկացի հանդիսատեսից ավելի շատ թուրքերին պետք է գրավեր, սակայն դա էլ չեղավ: «Օսմանյան լեյտենանտը» Թուրքիայում ցուցադրության առաջին 3 օրերին հավաքել է 88 հազար 656 դոլար, իսկ ԱՄՆ-ում՝ 149 հազար 830 դոլար: Կարճ ասած 40 միլիոն դոլարը նետեցին աղբարկղը»:
Թեզելի կարծիքով՝ ֆիլմի անհաջողությունը պայմանավորված է մարքեթինգային և նկարահանման ընթացքում կատարված սխալներնով: Թեզելի համազմամբ՝ այդ սխալներից մեկն էլ ռեժիսորի՝ Ջոզեֆ Ռուբենի ընտրություններ էր:
Նշենք, որ Հոլիվուդի նշանավոր դերասաններ Բեն Քինգսլիի, Ջոշ Հարթնեթի, Միխիլ Հյոյսմանի մասնակցությամբ նկարահանված ֆիլմի դեպքերը զարգանում են 1-ին համաշխարհային պատերազմի տարիներին: Ֆիլմում հիմնական պատմությունը զարգանում է թուրք սպայի, ամերիկացի բժշկի և ամերիկացի բուժքրոջ սիրային եռանկյունու շուրջ, իսկ հետին պլանում Օսմանյան կայսրությունում տեղի ունեցող իրադարձություններն են, որոնք ներկայացնում են թուրքական իշխանությունների պաշտոնական թեզերը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։

Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:

2025-ի հուլիսի տվյալներով՝ միլիոնատերերի թիվը 1 տարվա ընթացքում ավելացել է 775 հազարով՝ հասնելով 2․367000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |