Տարածաշրջան08:13, 30 Մայիս 2017
Թեհրանը PJAK-ի հարձակման թեմայով Թուրքիայից պատասխան է սպասում

Իրանը «Քուրդիստանի ազատ կյանք» (PJAK) քրդական կուսակցության ուժերի հարձակման առիթով դիվանագիտական խողովակներով մտահոգություն է հղել թուրքական կողմին:
Ըստ թուրքական «Hurriyet» թերթի կայքի՝ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Բեհրամ Քասըմին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ իրենք սպասում են թուրքական կողմի պատասխանին:
«Դիվանագիտական խողովակներով դիմել ենք թուրքական պետությանը: Սպասում ենք Անկարայի պատասխանին: Խնդիրը ուշադրության կենտրոնում ենք պահում: Մենք չենք ցանկանում, որ Թուրքիայի հետ սահմանին կրկին նմանատիպ ցավալի իրադարձություններ տեղի ունենան»:
Քասըմին հերքել է նաև այն լուրերը, թե «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» (ՔԲԿ-PKK) հենակետեր ունի Իրանի հյուսարևելյան հատվածներում՝ Թուրքիայի հարևանությամբ:
«Մեր հողերի վրա Թուրքիայի դեմ գործող որևէ ահաբեկչական կազմակերպություն չկա: Այդ լուրերը կեղծ են և Իրանի վերաբերյալ վատ ընկալում ստեղծելու նպատակ ունեն»:
Հիշեցնենք, որ մայիսի 28-ին երեկոյան Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) տարածքում գործունեություն ծավալող «Քուրդիստանի ազատ կյանք» (PJAK) քրդական կուսակցության ուժերի և իրանցի զինվորների միջև բախում է տեղի ունեցել, ինչի հետևանքով սպանվել է երկու իրանցի զինվոր, 7 հոգի էլ վիրավորվել է:
Բախման վայրը մոտ է եղել Թուրքիայի սահմանամերձ հարավարևելյան Հաքքարի նահանգին:
Միջադեպի վերաբերյալ խոսել էր Իրանի ոստիկանական ուժերի սահմանապահ ծառայության հրամանատար գեներալ Քասըմ Ռըզային՝ տեղի ունեցածի մեջ մեղադրելով Թուրքիային:
Ավելացնենք, որ PJAK-ը Իրանում հանդիսանում է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) թևը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն Ադրբեջանի ներկայացուցչի հետ հանդիպմանը քննարկել է Հարավային Կովկասում օգոստոսի 8-ից հետո ստեղծված իրավիճակը:

Հրդեհի հետևանքով տուժվել է կենտրոնում գտնվող 17 խանութ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |