07:38, 30 Մայիս 2017
Դիարբեքիրի 43 գյուղերում հայտարավել է պարետային ժամ

Մայիսի 30-ին առավոտյան Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Լիջե, Դիջլե, Հանի և Քոջաքյոյ շրջանների 43 գյուղերում հայտարարվել է պարետային ժամ: Թուրքական «Doğan» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Թուրքիայի անվտանգության ուժերը վերոնշյալ վայրերում նախապատրաստվում են գործողություն իրականացնել «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների և նրանց հենակետերի ուղղությամբ:
Միջանկյալ նշենք, որ PKK-ն Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն:
Դիարբեքիրի նահանգապետարանի հայտարարության մեջ ասվում է, որ օպերացիայի ժամանակ նախատեսվում է ոչնչացնել PKK-ի զինանոցները, թաքստոցները: Բացի դրանից նպատակ է դրվելու վնասազերծել PKK-ի բարձրաստիճան ղեկավարներին:
Նշվում է նաև, որ պարետային ժամը հայտարարվել է՝ տեղի բնակչության անվտանգության նկատառումներից ելնելով: Այն կտևի այնքան ժամանակ, մինչև համապատասխան մարմինները հավելյալ նոր ծանուցում կանեն:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |