Իրավական12:38, 30 Մայիս 2017
Թուրքական դատարանը հայամետ քուրդ պատգամավորին ձերբակալելու որոշում է կայացրել

Թուրքական դատարանը քրդական «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) պատգամավոր, Դիարբեքիրի նախկին քաղաքապետ Օսման Բայդեմիրին ձերբակալելու որոշում է կայացրել:
Դիարբեքիրի դատարաններից մեկում Բայդեմիրի դեմ ընթացող դատավարության շրջանակներում քուրդ գործիչը մեղադրվում է քաղաքապետ եղած ժամանակ ոստիկանների վիրավորանք հասցնելու մեջ:
Ըստ թուրքական «Demokrathaber.org» լրատվական կայքի՝ որոշումը կայացվել է գործով 4-րդ դատական նիստի ժամանակ:
Նշենք, որ հայամետ քուրդ քաղաքական գործիչը բազմիցս հանդես է եկել Հայոց ցեղասպանությունը ճանաչող ու դատապարտող հայտարարություններով: Վերինս 2014-ին եկել է Հայաստան, այցելել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղիկներ խոնարհել ու հարգել ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Բայդեմիրի քաղաքապետ եղած ժամանակ է իրականացվել նաև Դիարբեքիրում գտնվող Սբ. Կիրակոս հայկական ավերված եկեղեցու վերականգնման ծրագիրը: Նախագծի ծախսերի մի զգալի մասն էլ իր վրա էր վերցրել քաղաքապետարանը:
Մերձավոր Արևելքի ամենամեծ հայկական եկեղեցին հանդիսացող Սբ. Կիրակոս եկեղեցին, սակայն, վերականգնվելուց մի քանի տարի անց՝ 2015-ին զգալի վնաս կրեց շրջանում տեղի ունեցած թուրք-քրդական բախումների հետևանքով: Ներկա դրությամբ փակված են բոլոր մուտքերը, որոնք տանում են այն թաղամաս, որտեղ գտնվում է եկեղեցին, ինչի պատճառով վնասի ճշգրիտ չափերը դեռևս հնարավոր չէ ճշտել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընդհանուր առմամբ, 2002-ից մինչև 2024-ը Թուրքիայի նկատմամբ կայացվել է 3.363 իրավախախտման որոշում։

Դիարբեքիրի փաստաբանական պալատի վարչության անդամը նշել է, որ Թուրքիայում երեխաների աշխատանքը հասարակության մեջ նորմալ է ընկալվում «վարպետ-աշակերտ հարաբերության» քողի ներքո։

Թուրքիայի ՆԳՆ-ի հայտարարության մեջ նշվել է նաև, որ այդ համայնքապետերի նկատմամբ հետաքննություն է իրականացվում «պարտադրանքով կաշառք ստանալու» մեղադրանքով։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Արաղչին ու Ֆիդանը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր, ինչպես նաև Իրանի միջուկային գործունեության հետ կապված բանակցային գործըթացը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |