Տարածաշրջան08:00, 26 Մայիս 2017
Սիրիայի քրդական ուժեր. Թուրքիան պատրաստվում էռազմական գործողություններ սկսել Սիրիայում

Թուրքիան «Սիրիայի Ազատ բանակ» խմբավորման հետ միասին պատրաստվում է ցամաքային և օդային գործողություններ սկսել Սիրիայի հյուսիսային Թալաբադ քաղաքի ուղղությամբ, որը այժմ գտնվում է տեղի քրդական ուժերի վերահսկողության տակ: Այդ մասին «Sputnik» լրատվամիջոցի թուրքական ծառայության հետ զրույցում հայտնել է Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներ» (ԺԻՋ-YPG) –ի խոսնակ Նեսրին Աբդուլլահը:
Վերջինս այդ ամենը բացատրել է այն հանգամանքով, որ Թուրքիայի սահմանային Աքչաքալե անցակետում զգալիորեն ավելանում է ոչ միայն թուրք զինվորների, այլև զրահապատ մեքենաների և հաուբիցների թվաքանակը:
«Թուրքիան որոշ ջիհադիստական կազմակերպությունների հետ ցանկանում է գործողություն իրականացրել: Սակայն մենք էլ թույլ չենք: Մենք ցամաքում ազդեցիկ ուժ ենք հանդիսանում: Եթե Թուրքիան մեր ուղղությամբ որևէ քայլ իրականացնի, այդ ժամանակ մենք մեր իրավունքները կպաշտպանենք»,-ասել է Աբդուլլահը
Քուրդ խոսնակը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ն և դաշնակցային ուժերը իրենց կօգնեն, որպեսզի Թալաբադը պաշտպանվի, եթե Թուրքիան նման քայլի գնա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն Ադրբեջանի ներկայացուցչի հետ հանդիպմանը քննարկել է Հարավային Կովկասում օգոստոսի 8-ից հետո ստեղծված իրավիճակը:

Հրդեհի հետևանքով տուժվել է կենտրոնում գտնվող 17 խանութ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |