Հասարակական14:01, 25 Մայիս 2017
Գերմանական հիմնադրամները Թուրքիայում մեդիայի հարձակումների թիրախ են դարձել

Թուրքիայում գործունեություն ծավալող գերմանական հիմնադրամները թիրախավորվել են: Թուրքական «Odatv.com» լրատվակայքի համաձայն՝ թուրքական իշխանություններին մոտ կանգնած լրատվամիջոցները գերմանական հիմնադրամներին մեղադրում են սադրիչ և լրտեսական գործունեության մեջ, նույնիսկ պնդում են, որ դրանցից որոշները կապված են ահաբեկչական խմբավորում համարվող Գյուլենական համայնքի (FETÖ) հետ:
Գերմանական հիմնադրամների նկատմամբ թուրք հասարակության մեջ հետզհետե սաստկացող անհանդուրժողականության պատճառով 25 տարուց ավելի Թուրքիայում գործող «Friedrich-Ebert» հիմնադրամի շենքի վրայից հեռացվել է ընկերության անունը կրող ցուցանակը:
Հիմնադրամի տնօրեն Ֆելիքս Շմիդտը թեմայի վերաբերյալ հետևյալ մեկնաբանությունն է արել. «Վերջին շրջանում մենք հաճախ ենք հայտնվում հատկապես ազգայնական լրատվամիջոցների թիրախում: Պնդում են, թե մենք Գերմանիայի հետախուզության կողմից հատուկ առաջադրանք ենք ստացել՝ կործանարար գործունեություն ծավալելու:
Մեզ նույնիսկ մեղադրում են ահաբեկիչներին և քրդական տարածքներում «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը» (ՔԲԿ-PKK) աջակցելու մեջ: Ասում են նաև, իբր մենք սատարում ենք Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող գյուլենական շարժմանը: Ահա այդ պատճառով ենք մենք հեռացրել հիմնադրամի ցուցանակը»:
Շմիդտը նշել է, որ իրենք մտահոգություն ունեն, թե հիմնադրամը կարող է հարձակման ենթարկվել: Թեև մինչ այժմ նման իրավիճակներ երբեք չեն հանդիպել, սակայն լրատվամիջոցներից մեկը վերջերս գրել էր, թե գերմանական հիմնադրամները «նենգ օձեր» են, իսկ «Friedrich-Ebert» հիմնադրամը՝ դրանց պարագլուխը: Սոցցանցերում ևս գերմանացիներին ուղղված ատելության հայտարարություններ և սպառնալիքներ են հնչեցվում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։

Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:

2025-ի հուլիսի տվյալներով՝ միլիոնատերերի թիվը 1 տարվա ընթացքում ավելացել է 775 հազարով՝ հասնելով 2․367000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |