• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
20 Օգոստոս, 2025
Չորեքշաբթի 04:38
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական08:27, 25 Մայիս 2017

2019թ. ընտրություններին ընդառաջ Էրդողանը միանգամից երկու քաղաքական ծրագիր կմշակի

2019թ. ընտրություններին ընդառաջ Էրդողանը միանգամից երկու քաղաքական ծրագիր կմշակի

Թուրքական «Hürriyet» թերթի կայքի սյունակագիր Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է Էրդողանի և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) առաջիկա քաղաքական ծրագրերին:

Մասնավորապես, Սելվին նշում է, որ Էրդողանի բրյուսելյան այցից հետո կադրային փոփոխություններ են սպասվում ինչպես ԱԶԿ-ի ներսում, այնպես էլ նախագահական կաբինետում: Այս մասին հայտարարել է հենց ինքը՝ Էրդողանը, Բրյուսել մեկնելուց առաջ:

Իսկ այդ փոփոխություններից հետո կկազմվեն և կհրապարակվեն ԱԶԿ-ի և Էրդողանի քաղաքական ծրագրերը, որոնք կընդգրկեն մինչև 2019թ. ավարտն ընկած ժամանակահատվածը: Ծրագրերից մեկը կկազմվի նախարարությունների կողմից, իսկ մյուսը կլինի անձամբ Էրդողանի քաղաքական ուղեցույցը:


Այդ ծրագրերում հատկապես մեծ տեղ կտրվի Գյուլենական համայնքի (FETÖ) դեմ պայքարին, և առաջիկա ՏԻՄ ընտրությունների բոլոր թեկնածուները խստորեն կուսումնասիրվեն FETÖ-ի հետ հավանական կապի տեսանկյունից:

Էրդողանի քաղաքական ծրագիրը կկազմվի ռամազանի ընթացքում և կհրապարակվի անձամբ Թուրքիայի նախագահի կողմից: Այդ ծրագրի մշակման և իրագործման համար և նախագահականում, և ԱԶԿ-ում հատուկ աշխատանքային խումբ կստեղվի:

«2019թ. ընտրություններում որևէ անակնկալից խուսափելու համար Էրդողանը հիմիկվանից է գործի անցել: Այդ իսկ պատճառով նա անձամբ կհետևի քաղաքական ծրագրի մշակման աշխատանքներին, որը պետք է ստեղծվի նախարարություններից ստացված առաջարկների հիման վրա», - գրում է հեղինակը:


Նշենք, որ 2019թ. Թուրքիայում մի քանի ընտրություններ են նախատեսված: Մարտի 30-ին կկայանան տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունները: Իսկ նոյեմբերի 3-ին նախատեսված են միաժամանական  և նախագահական, և խորհրդարանական ընտրությունները: ԱԶԿ-ի խնդիրն է հնարավորինս լավ պատրաստվել այդ ընտրություններին, որպեսզի 2017թ. հանրաքվեի ժամանակ գրանցված ձայների 51/49% հարաբերությունը կրկին սպառնալիք չստեղծի կուսակցության իշխանության գլուխ մնալու համար:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ճապոնիայի ՊՆ նախարարը Թուրքիայում է
17:33, 19 օգոս
Ճապոնիայի ՊՆ նախարարը Թուրքիայում է

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը
16:00, 18 օգոս
Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Ֆիդանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել
11:10, 18 օգոս
Ֆիդանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիայի հարավային նահանգում ուժգին հրդեհներ են (Լուսանկարներ)
Թուրքիայի հարավային նահանգում ուժգին հրդեհներ են (Լուսանկարներ)

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։

Թուրքիայի ամենամեծ քաղցրահամ լիճը ցամաքում է (Լուսանկարներ)
Թուրքիայի ամենամեծ քաղցրահամ լիճը ցամաքում է (Լուսանկարներ)

Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։

Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը
Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Պոլսահայ ռոք երաժիշտը ելույթ կունենա Թուրքիայում
Պոլսահայ ռոք երաժիշտը ելույթ կունենա Թուրքիայում

Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:

Թուրքիան ամենաշատ աշխատաժամ ունեցող 2-րդ երկիրն է աշխարհում
Թուրքիան ամենաշատ աշխատաժամ ունեցող 2-րդ երկիրն է աշխարհում

Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}