Քաղաքական14:01, 25 Մայիս 2017
Գերմանիայի արտգործնախարարը Թուրքիային մեղադրել է «մուտքի արգելք» կիրառելու մեջ:

Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը անդրադարձել է գերմանացի պատգամավորների մուտքը Թուրքիայի կողմից արգելվելու հարցին:
Ըստ թուրքական «Ensonhaber» լրատվամիջոցի՝ նա նշել է, որ դա նոր լարվածության պատճառ է դարձել երկու երկրների միջև: Զիգմարի խոսքերով՝ այսուհետև Թուրքիայի և Գերմանիայի երկխոսությունը հեշտ չի լինելու: Նա մեղադրել է Թուրքիային, որ գերմանացի պատգամավորների նկատմամբ «մուտքի արգելք » է կիրառել:
Միջանկյալ նշենք, որ Գերմանիայի դաշնային խորհրդարանի (Բունթեսթագ) փոխնախագահ Կլաուդիա Ռոթի գլխավորությամբ մայիսի 25-28 ընկած ժամանակահատվածում գերմանական պատվիրակությունը, որի մեջ մտնում էին մի շարք կուսակցությունների պատգամավորներ, Անկարայում, Ստամբուլում, ինչպես նաև Դիարբեքիրում պետք է հանդիպումներ անցկացնեին: Մասնավորապես ծրագրվում էր հանդիպել մի շարք քաղաքական գործիչների, պաշտոնյաների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների հետ: Սակայն պաշտոնական Անկարան հանդիպումներ անցկացնելու թույլատրություն չտի տրամադրել, ինչի հետևանքով գերմանական կողմը չեղարկել է այցը:
Թուրքական աղբյուրի համաձայն՝ սպասվում է, որ նշյալ հարցը քննարկվելու է Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում՝ Թուրքիայի նախագահի և Գերմանիայի կանցլերի միջև կայանալիք հանդիպման ժամանակ:
Հիշեցնենք, որ սրանից առաջ էլ թուրք-գերմանական հարաբերությունում լարվածության պատճառ էր դարձել, որ Թուրքիան գերմանացի պատգամավորներին չէր թույլատրել հանդիպել Թուրքիայի Ինջիրլիք ռազմաբազայում ծառայություն իրականացնող գերմանացի զինվորների հետ:
Թուրք մի շարք պաշտոնյաներ հայտարարեցին, որ այդ ամենը կապված է այն հանգամանքի հետ, որ Գերմանիան ապաստան է տվել մի շարք մարդկանց, ովքեր թուրքական իշխանությունների կողմից մեղադրվում են ռազմական հեղաշրջման փորձի հետ առնչություն ունենալու մեջ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |