Իրավական09:00, 24 Մայիս 2017
Թուրքիայում հացադուլ անող մտավորականները ձերբակալվել են

Թուրքական դատարանի որոշմամբ ձերբակալվել են 76 օր շարունակ հացադուլի մեջ գտնվող գիտնական Նուրիյե Գյուլմենը և ուսուցիչ Սեմի Օզաքչանը: Գյուլմենը և Օզաքչանը հեռացվել էին աշխատանքից Թուրքիայում հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո հաստատված արտակարգ դրության ժամանակ: Նրանք վճռի դեմ բողոքելու և կրկին աշխատանքի վերադառնալու նպատակով հացադուլ էին հայտարարել:
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Habertürk» լրատվական կայքը, Անկարայի գլխավոր դատախազությունը «զինված ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու» մեղադրանքով հետաքննություն էր սկսել նրանց նկատմամբ: Հացադուլի 75-րդ Գյուլմենը և Օզաքչանը դատախազության որոշմամբ բերման էին ենթարկվել: Իսկ մեկ օր անց դատարանը «զինված ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու» փաստարկով բավարարել էր նրանց կալանավորելու դատախազության պահանջը:
Հիշեցնենք, որ 2016թ հուլիսի 15-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ էր կատարվել: Հուլիսի 20-ից Թուրքիայում հայտարարվել է արտակարգ դրություն, որը շարունակվում է մինչև այժմ: Այս ընթացքում տասնյակ հազարավոր մարդիկ ձերբակալվել կամ ազատվել են աշխատանքից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Իտալական մամուլի տեղեկություններով՝ նրանք կասկածվում են «Մակկինա դի Սանտա Ռոզա» տոնին հնարավոր հարձակման նախապատրաստման մեջ։

Եթե 2020-ի դրությամբ Թուրքիայում քրեակատարողական հիմնարկների համալրվածությունը կազմում էր մոտավորապես 230.000, ապա այսօր այն գերազանցում է 266.000-ը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |