Տարածաշրջան12:06, 19 Մայիս 2017
Հունաստանի դեսպանը կոչ է արել ՆԱՏՕ-ի անդամ երկներին չմասնակցել Թուրքիայում կայանալիք զորավարժություններին

Հունաստանը կոչ է արել ՆԱՏՕ-ի անդամ երկրներին չմասնակցել Էգեյան և Միջերկրական ծովերում Թուրքիայի «Deniz kurdu» անվամբ ամենամյա զորավարժություններին, որոնք մեկնարկել են մայիսի 13-ին և ավարտվելու է մայիսի 26-ին:
Ինչպես հաղորդում է թուրքական «Milliyet» պարբերականը՝ թուրք պաշտոնյանները ՆԱՏՕ-ի անդամ երկրների համապատասխան ներկայացուցիչներին հրավերներ էին ուղարկել՝ դիտորդի կարգավիճակում զորավարժություններին հետևելու համար: Նրանք զորավարժություններին պետք է ներկա լինեն մայիսի 22-ին:
Սակայն Թուրքիայում Հունաստանի արտակարգ և լիազոր դեպան Կիրիակոս Լուկակիսը ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներին նամակ է հղել, որտեղ, մասնավորապես, նա կոչ արել չմասնակցել զորավարժություններին՝ պատճառաբանելով այն հանգամանքով, որ ամեն տարի նշյալ զորավարժությունների ժամանակ Թուրքիայի օդային ուժերը խախտում են Հունաստանի տարածքը:
«Թուրքիայի իշխանության ներկայացուցիչների հայտարարության համաձայն Էգեյան և Միջերկրական ծովերում տեղի ունենալիք զորավարժությունները ընդգրկելու են Հունաստանի ազգային օդային տարածքը և Հռոդոսի միջազգային օդանավակայանի մի մասը: Դա միջազգային օրենքի և բարիդրացիական հարաբերությունների շրջանակներում հանդիսանում է Հունաստանի ինքնիշխանության խախտում»,- ասել է դեսպանը:
Թուրքական աղբյուրը հիշեցնում է, որ վերոնշյալ զորավարժությանը մասնակցում են ռազմածովային ուժերին պատկանող 14 ֆրեգատ, 6 կորվետ, 9 սուզանավ, հրթիռներով բեռնված 17 մոտորանավ, 4 պարեկային նավ, 4 և 19 օդածովային պարեկային ինքնաթիռներ և ուղղաթիռներ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն Ադրբեջանի ներկայացուցչի հետ հանդիպմանը քննարկել է Հարավային Կովկասում օգոստոսի 8-ից հետո ստեղծված իրավիճակը:

Հրդեհի հետևանքով տուժվել է կենտրոնում գտնվող 17 խանութ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |