Հասարակական07:43, 19 Մայիս 2017
Էրդողանն իր մեքենայից հետևել է խաղաղ ցուցարարների վրա հարձակմանը (տեսանյութ)

Համացանցում հայտնվել է նոր տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հետևում Վաշինգտոնում խաղաղ ցուցարարների վրա հարձակումը: Տեսանյութը հրապարակած թուրքական «Demokrathaber.com» լրատվակայքը մանրամասնում է, որ միջադեպը տեսանկարահանվել է «Ամերիկայի ձայնի» կողմից:
Դրանում պարզ երևում է, որ Էրդողանը նախ որոշ ժամանակ իր ծառայողական մեքենայի միջից հետևում է խաղաղ ցուցարարների դեմ կազմակերպված հարձակումը, ապա դուրս է գալիս մեքենայից և շարունակում դիտել բախումը: Այնուհետև նա մտնում է Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատուն, որի հարևանությամբ տեղի էր ունենում ցույցը:
Հիշեցնենք, որ մայիսի 16-ին ԱՄՆ-ի հայ, քուրդ, ասորի և եզդի համայնքների ներկայացուցիչները ցույց էին կազմակերպել Վաշինգտոնում՝ բողոքելովԷրդողանի ԱՄՆ այցի և նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման դեմ: Էրդողանի թիկնապահները հարձակվել են խաղաղ ցուցարարների վրա և դաժան ծեծի ենթարկել, միջադեպի արդյունքում վիրավորվել է 9 ցուցարար: ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ Էդ Ռոյսը պահանջել է պատասխանատվության ենթարկել բախումը հրահրած Թուրքիայի նախագահի թիկնապահներին: Անհանդուրժողականության դրսևորում հանդիսացող այս միջադեպը դատապարտվել է նաև մի շարք այլ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։

Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:

2025-ի հուլիսի տվյալներով՝ միլիոնատերերի թիվը 1 տարվա ընթացքում ավելացել է 775 հազարով՝ հասնելով 2․367000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |