Մշակութային07:25, 13 Մայիս 2017
Թուրքիայի հայկական «Քամփ Արմեն» մանկատունը կվերակառուցվի իր սկզբնական տեսքով

Ստամբուլի քաղաքային խորհուրդը միաձայն հաստատել է «Արմեն ճամբար» (Kamp Armen) անվամբ հայտնի հայկական որբանոցի վերակառուցման նոր նախագիծը: Թուրքական «Haberler.com» լրատվակայքի փոխացմամբ՝ նոր նախագծով նախատեսվում է պահպանել կառույցի նախնական տեսքը՝ դարձնելով այն սոցիալ-մշակութային հիմնարկ:
Քաղաքային խորհրդի անդամ, Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) ներկայացուցիչ Հյուսեյին Սաղը թեմայի վերաբերյալ հետևյալ մեկնաբանությունն է արել.
«Շենքը վերածվեց սոցիալ-մշակութային հաստատության: Այժմ մեր հայ քաղաքացիները, ոչ մուսուլմանները կամ մուսուլմանները միասին այն կշահագործեն: Հրանտ Դինքի պես մարդ է ապրել այս մանկատանը: Դրանից էլ այն այդչափ կարևոր է»:
Ինչպես հայտնի է՝ Ստամբուլի Թուզլա շրջանում գտնվող «Քամփ Արմեն» մանկատանն են մեծացել 2007թ. Թուրքիայում սպանված հայտնի պոլսահայ լրագրող և հասարակական գործիչ Հրանտ Դինքը և նրա կինը՝ Ռաքել Դինքը:
«Քամփ Արմենը» կառուցվել է 1961թ. Գեդիկփաշայի հայ բողոքական եկեղեցու կողմից գնված հողատարածքում՝ նաև բազմաթիվ որբ ու աղքատ հայ մանուկների մասնակցությամբ: Այնուհետև այստեղ ապաստանել են շուրջ 1500 հայ մանուկներ:
2015թ. մայիսի 6-ի առավոտյան սկսվել էր 8.552 քմ տարածք զբաղեցնող մանկատուն-ճամբարի շենքի ապամոնտաժումը: Հողատարածքի սեփականատիրոջ նախաձեռնությամբ շինության մի մասն արդեն իսկ քանդվել էր, երբ Թուրքիայի հայ համայնքը բողոքի լայնածավալ ակցիաներ սկսեց և ճամբարի ներսում հերթապահություն սահմանեց՝ ապամոնտաժումը խափանելու նպատակով:
175 օր տևած ցույցերից և հերթապահությունից հետո՝ 2015թ. հոկտեմբերի 27-ին, «Քամփ Արմենը» պաշտոնապես վերադարձվեց հայ համայնքին. ճամբարի սեփականության իրավունքը հանձնվեց Գեդիկփաշայի հայ բողոքական եկեղեցու հիմնադրամին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։

Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:

Պատարագի մատուցման նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |