Քաղաքական10:37, 12 Մայիս 2017
Վատիկանում Թուրքիայի դեսպան. «Մահապատիժը իսլամում խնդիր չի հարուցում»
Վատիկանում Թուրքիայի դեսպան Մեհմեթ Փաչաջըն հայտարարել է, որ մահապատիժը որևէ կերպ չի հակասում իսլամի կանոններին: «Կաթոլիկ լրատվական գործակալությանը» տված հարցազրույցում թուրք դեսպանն, անդրադառնալով Թուրքիայում մահապատիժը վերականգնելու վերաբերյալ քննարկումներին, ասել է, որ դա ժողովրդի պահանջն է:
«Մահապատիժը ժողովրդի պահանջն է: Էրդողանը միայն բարձրաձայնում է այդ պահանջը: Մահապատիժը իսլամում տեսականորեն որևէ խնդիր չի հարուցում»,- ասել է Փաչաջըն:
Վերջինս անդրադարձել է նաև Թուրքիայում սահմանադրության փոփոխությունների թեմայով Եվրոպայից հնչող քննադատություններին:
Դեսպանը պնդել է, որ արևմտյան մամուլը սխալ է մեկնաբանում սահմանադրական փոփոխությունները Թուրքիայում:
«Այլ ավելին կմեծանա ժողովրդավարության փորձը, կմեծանա հաշվետվողականությունը և իշխանության բաժանումը»,- ասել է Փաչաջըն:
Վերջինս անդրադարձել է նաև Թուրքիայում ձերբակալված Գերմանիայի քաղաքացիություն ունեցող լրագրող Դենիզ Յուջելի թեմային: Այս համատեքստում Փաչաջըն ասել է, որ իր երկրի արդարադատության համակարգը ինքնուրույն է գործում, և այդ պատճառով Յուջելին չի կարող օգնել նույնիսկ Հռոմի Պապը:
«Այս գործում չի կարող օգտակար լինել նույնիսկ Հռոմի Պապի ներման կոչը»,- ասել է Փաչաջըն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |