Իրավական13:33, 12 Մայիս 2017
Թուրքական դատարանը «National Geographic»-ի լրագրողին երկրից արտաքսելու որոշում է կայացրել

Մայիսի 8-ին Թուրքիայի հարավարևելյան Բաթման նահանգի Հասանքեյֆ շրջանում բերման է ենթարկվել «National Geographic»-ի ֆրանսիացի լրագրող Մաթիաս Դեպարդիոնը: Ըստ թուրքական «Mynet» լրատվական կայքի` Դեպարդիոնը ֆոտոռեպորտաժ էր պատրաստում Բաթմանի Հասանքեյֆ հինավուրց քարանձավային քաղաքի վերաբերյալ, որը ներկայումս ոչնչացման վտանգի տակ է: Բերման է ենթարկվել նաև նաև լրագրողի թարգմանիչը:
Նրանք մեղադրվում են սոցմեդիայում Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) օգտին քարոզչություն անելու մեջ:
Հարցաքնությունից հետո Դեպարդիոնի գործը փոխանցել են դատարան, որն էլ արտաքսելու մասին որոշում է կայացրել: Ֆրանսիացի լրագրողին տեղափոխել են Թուրքիայի Գազիանթեփ նահանգում գտնվող արտաքսման հարցերով զբաղվող կենտրոն:
Լրագրողի իրավաբանները դիմել են դատարան՝ արտաքսման որոշումը չեղարկելու պահանջով:
Հիշեցնենք, որ ավելի վաղ նույն մեղադրանքով Թուրքիայից արտաքսվեց իտալացի լրագրող Գաբրիելե Դել Գրանդեն: Վերջինս Թուրքիայի Հաթայ նահանգ էր մեկնել`Սիրիայի քաղաքացիական պատերազմի և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ծագման մասին իր նոր գրքի համար որոշ նյութեր պատրաստելու նպատակով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Իտալական մամուլի տեղեկություններով՝ նրանք կասկածվում են «Մակկինա դի Սանտա Ռոզա» տոնին հնարավոր հարձակման նախապատրաստման մեջ։

Եթե 2020-ի դրությամբ Թուրքիայում քրեակատարողական հիմնարկների համալրվածությունը կազմում էր մոտավորապես 230.000, ապա այսօր այն գերազանցում է 266.000-ը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |