Տարածաշրջան12:49, 11 Մայիս 2017
Թուրքիայում փորձարկվել է տեղական արտադրության «Bora» հեռահար հրթիռը

Թուրքիայի ծովափնյա Սինոփ քաղաքում փորձարկվել է թուրքական արտադրության «Bora» տեսակի առաջին հեռահար հրթիռը: Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի` այդ մասին տեղեկացրել է Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը, «A haber» հեռուստալիքի հաղորդումներից մեկի ժամանակ: Վերջինիս խոսքերով` հրթիռի փորձարկումը հաջող է ընթացել:
Աղբյուրը նշում է, որ հրթիռը արտադրվել է թուրքական «ROKETSAN» ընկերության կողմից: 10մմ մեծությամբ և 2.500կգ քաշով հրթիռի մարտական գլխիկը կշռում է 470կգ: Հայտնի է, որ «ROKETSAN» ընկերությունն այս նախագիծը մշակում է 2009թ.-ից: Մինչ օրս հաջողությամբ փորձարկվել էին մինչև 300կմ հեռավորության վրա գտնվող թիրախը խոցող հրթիռներ: Այդ հրթիռները թիրախից կարող են շեղվել առավելագույնը 50մ: Նախագծի շրջանակներում նախատեսվում էր թիրախի հեռավորությունը հասցնել 1.000 կիլոմետրի:
Հիշեցնենք,որ ավելի վաղ հրթիռի վերաբերյալ նաև տեղեկատու գրքույկ էր հրատարակվել, որտեղ նշված էր, որ «BORA»-ի նվազագուն հեռահարության դեպքում կարող են թիրախավորել Դամասկոսը, Բաղդատը, Թեհրանը, Կահիրեն և անգամ Հռոմը: Այն առաջին անգամ ներկայացվել էր Աբու Դաբիում տեղի ուենցած «İDEX - 2017» ռազմարդյունաբերական տոնավաճառում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն Ադրբեջանի ներկայացուցչի հետ հանդիպմանը քննարկել է Հարավային Կովկասում օգոստոսի 8-ից հետո ստեղծված իրավիճակը:

Հրդեհի հետևանքով տուժվել է կենտրոնում գտնվող 17 խանութ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |