Տարածաշրջան07:51, 11 Մայիս 2017
Էրդողան. «Անհնար է պատկերացնել, թե Մերձավոր Արևելքում առանց Թուրքիայի որոշում կայացվի»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ անհնար է Մերձավոր Արևելքում առանց Թուրքիայի մասնակցության որևէ որոշում կայացնել: Թուրքական «Hurriyet» թերթի տեղեկացմամբ՝ Էրդողանը Քուվեյթից Թուրքիա վերադարձի ճանապարհին ինքնաթիռում զրուցել է լրագրողների հետ:
Ըստ Թուրքիայի նախագահի` որոշ շրջանակներ, որոնք առանց Թուրքիայի կարծիքը հաշվի առնելու որոշումներ են կայացնում, շատ ծանր գին են վճարում:
«Այդ գինը վճարում են ինչպես տնտեսական, այնպես էլ մարդկային կորուստների տեսքով: Այդ ամենի հետ միաժամանակ խաղաղությունն են վերացնում»,- նշել է Թուրքիայի նախագահը՝ հիշեցնելով, որ Թուրքիան Սիրիայի հետ ունի 911կմ, իսկ Իրաքի հետ՝ 350կմ սահման:
Անդրադառնալով ԱՄՆ-ի հետ հարաբերություններին՝ Էրդողանը կարծիք է հայնտել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ առաջիկա հանդիպման արդյունքները նոր սկիզբ կարող են դնել:
Նա նաև քննադատել է ԱՄՆ-ին Սիրիայի քրդական ուժերին (PYD` «Ժողովրդավարական միություն կուսակցություն», PYD-ի ռազմական թևը՝ «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներ»` YPG) աջակցելու, զենք մատակարարելու համար: Էրդողանն անընդունելի է համարել, որ ՆԱՏՕ-ի իրենց դաշնակիցը աջակցում է PYD/YPG-ին:
«ՆԱՏՕ-ի ձեր դաշնակիցը մենք ենք, այլ ոչ թե ահաբեկչական կազմակերպությունը: Մեզ ասում են. «Չենք ցանկանում, որ PYD/YPG-ն վնաս հասցնի Թուրքիային»: Բայց մի՞թե դա խոսքով հնարավոր է»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն Ադրբեջանի ներկայացուցչի հետ հանդիպմանը քննարկել է Հարավային Կովկասում օգոստոսի 8-ից հետո ստեղծված իրավիճակը:

Հրդեհի հետևանքով տուժվել է կենտրոնում գտնվող 17 խանութ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |