• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
10 Սեպտեմբեր, 2025
Չորեքշաբթի 20:55
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական09:29, 04 Մայիս 2017

Շիրինօղլուն ցանկանում է հանդիպել Էրդողանի հետ՝ քննարկելու պատրիարքի ընտրության հարցը

Շիրինօղլուն ցանկանում է հանդիպել Էրդողանի հետ՝ քննարկելու պատրիարքի ընտրության հարցը

«Ակօս» շաբաթաթերթը տեղեկացնում է, որ Էրդողանի՝ պատրիարքի ընտրություններին անդրադառնալուց հետո  Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի հիմնադրամի նախագահ Պետրոս Շիրինօղլուն ծրագրում է հանդիպել նախագահ Էրդողանի հետ:

Շիրինօղլուն վստահ է, որ ընտրությունները կանցկացվեն կարճ ժամանակում, պարզապես պետք է համբերատար լինել:

Իսկ Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքության հոգևոր խորհրդի ատենապետ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը պատրիարքի ընտրությունների հարցը քննարկել է պատրիարքի փոխանորդի պաշտոնը զբաղեցնող Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի հետ: Մաշալյանն այս հանդիպման, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ապիլքասանչորսյան ուղերձում պատրիարքի ընտրությունների վերաբերյալ անդրադարձի մասին իր տեսակետներն է ներկայացրել «Ակօս» շաբաթաթերթին:

Մաշալյանը դրական է գնահատել Էրդողանի ուղերձում պատրիարքի ընտրություններին կատարված անդրադարձը: Ըստ եպիսկոպոսի՝ Էրդողանի խոսքերը ցույց են տալիս, որ պետությունը որևէ կերպ արգելք չի եղել ընտրությունների առջև, հակառակը՝ խրախուսել է, ինչպես այժմ անում է Էրդողանը:

Սակայն վերջինիս այդ ցանկությունն կարող է այդպես էլ ցանկություն մնալ, եթե հայ համայնքը ընտրությունների ուղղությամբ որևէ քայլ չձեռնարկի, որի ելակետը պետք է լինի եկեղեցական օրենքը: Ըստ Մաշալյանի՝ ի վերջո, սա կրոնական հարց է, որը պետությանը հետաքրքրում է միայն որոշակի հանգրվաններում:

Նա կարծում է, որ մինչ այս տեղի ունեցած գործընթացները՝ պատրիարք Մեսրոպ Մութաֆյանին հանգստյան կոչելը, նոր տեղապահ ընտրելը, ընթացել են եկեղեցական կանոնին համապատասխան:

«Տեղապահի ընտրությունից 10 օր անց ընտրությունները նախապատրաստող պատվիրակություն պիտի ձևավորեինք և պետք է դիմեինք իշխանություններին: Այս կետից է, որ սկսում է պետությանը հետաքրքրող գործընթացը: Սակայն չստացվեց, քանի որ 2016 թվականի հոկտեմբերի 26-ին պատրիարքին հանգստյան կոչելու և աթոռը թափուր հայտարարելու որոշման մասին պետությանը տեղյակ չէր պահվել: Այդ պատճառով է, որ Ստամբուլի փոխնահանգապետը նամակում մարտի 15-ին տեղի ունեցած տեղաահի ընտրություններն անօրինական է համարում»:

Անդրադառնալով Աթեշյանի հետ հանդիպմանը՝ Մաշալյանը նշել է, որ պատրիարքարանում Աթեշյանի հետ մտքեր են փոխանակել նախագահ Էրդողանի նամակի շուրջ: Մաշալյանը Աթեշյանին առաջարկել է հանդիպել պետության ներկայացուցչի հետ և ներկայացնել պատրիարքի աթոռը թափուր հայտարարելու վերաբերյալ բոլոր ուշացված փաստաթղթերը և նամակները:

Հոգևոր խորհրդի ատենապետը նշել է, որ Աթեշյանն իր առաջարկը մերժել է, բացատրելով, թե պետությունն ամեն բան գիտի և հարմար ժամանակ ընտրություններ անցկացնելու թույլտվություն կտա, պետք է սպասել:

«Ես իրեն հիշեցրեցի, որ եթե մենք չցանկանանք, պետությունը մեզ չի ասի, թե դուք պատրիարք պետք է ընտրեք: Մենք այնպայման պետք է գրավոր կերպով ներկայացնենք աթոռը թափուր հայտարարելու, ընտրական գործընթացը սկսելու վերաբերյալ բոլոր  փաստաթղթերը: Նա ասաց, որ դա իր պարտականությունը չէ, և ամեն ոք ազատ է իր ցանկացածն անել: Կարծես թե Արամ սրբազանը սպասում է իշխանությունների հետ կատարվելիք երկխոսության արդյունքին»:

Հիշեցնենք, որ ապրիլի 24-ի կապակցության հայ համայնքին և Արամ Աթեշյանին ուղղված ուղերձում Էրդողանն անդրադարձել էր պետրիարքական ընտրություններին. «Ցանկանում եմ, որ Թուրքիայի հայոց պատրիարքի ընտրությունները կարճ ժամանակում հանգուցալուծվեն: Ձեզ հաջողություն եմ մաղթում ձեր աշխատանքներում։»

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայում ծնելիության մակարդակը կազմել է 1.34, իսկ Հայաստանում՝ 1.45
17:30, 10 սեպ
Թուրքիայում ծնելիության մակարդակը կազմել է 1.34, իսկ Հայաստանում՝ 1.45

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։

Թուրք հասարակության 70%-ը կողմ է միջուկային զենքի ստեղծմանը
17:40, 08 սեպ
Թուրք հասարակության 70%-ը կողմ է միջուկային զենքի ստեղծմանը

Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:

Թուրքիայում միլիոնատերերի թիվը հասել է ռեկորդային մակարդակի
14:06, 05 սեպ
Թուրքիայում միլիոնատերերի թիվը հասել է ռեկորդային մակարդակի

2025-ի հուլիսի տվյալներով՝ միլիոնատերերի թիվը 1 տարվա ընթացքում ավելացել է 775 հազարով՝ հասնելով 2․367000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքական բլոգը ներկայացրել է 20 հետաքրքիր փաստ Հայաստանի մասին
Թուրքական բլոգը ներկայացրել է 20 հետաքրքիր փաստ Հայաստանի մասին

Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։

Կ.Պոլսո հայոց պատրիարքը հանդիպել է Իգդիրի նահանգապետի հետ
Կ.Պոլսո հայոց պատրիարքը հանդիպել է Իգդիրի նահանգապետի հետ

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։

Թուրքիայում կրոնական գործերի վարչությանը հատկացվում է ավելի շատ բյուջե, քան օրինակ ԱԳՆ-ին
Թուրքիայում կրոնական գործերի վարչությանը հատկացվում է ավելի շատ բյուջե, քան օրինակ ԱԳՆ-ին

Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Էրդողանը թիրախավորել է ընդդիմադիր քեմալականներին
Էրդողանը թիրախավորել է ընդդիմադիր քեմալականներին

Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}