Տնտեսական12:37, 04 Մայիս 2017
Թուրքիան սկսել է 4X4 զրահապատ մեքենաների սեփական մոդելի արտադրությունը

Թուրքիայի ավտոմոբիլային արդյունաբերության և առևտրի բաժնետիրական ընկերությունը (TÜMOSAN) սկսել է 4X4 զրահապատ մեքենաների սեփական մոդելի արտադրությունը:
Թուրքական «Ekonomi.haber.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ «MENTAP» անունը կրող նախագծի նպատակը ազգային ռազմարդյունաբերության խթանումն է: Քանի որ, ինչպես նշել է «TÜMOSAN»-ի տնօրեն Քուրթուլուշ Օղյունը, զարգացած երկրներում ռազմարդյունաբերական արտադրանքի շուրջ 95 տոկոսը բաժին է ընկնում տեղական նախագծերին, մինչդեռ Թուրքիայում այդ ցուցանիշը չի անցնում 50 տոկոսի սահմանագիծը:
«MENTAP» նախագծի շրջանակներում արտադրության պատրաստվող առաջին մոդելը «թեթև մարտավարական անվավոր զրահամեքենան է», որը նախատեսված է ինչպես Թուրքիայի զինված ուժերը համալրելու, այնպես էլ արտահանման համար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտահանողների խորհրդի տվյալներով՝ Գերմանիա արտահանումը նախորդ տարվա համեմատ աճել է 9․4%-ով՝ հասնելով 13․1 մլրդ դոլարի:

Յաշար Գյուլերը նշել է, որ վճռական են զարգացնել համագործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում

Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |