Տարածաշրջան11:53, 03 Մայիս 2017
Սիրիայի Աֆրին քաղաքում քրդական ու ռուսական դրոշները միասին են ծածանվում

Սիրիայի քրդական ուժերի վերահսկողության տակ գտնվող Աֆրին քաղաքի շենքերի վրա քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներ» (ԺԻՋ-YPG)-ի դրոշի հետ միասին ծածանվում է Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) դրոշը:
Միջանկյալ նշենք, որ Աֆրինը գտնվում է հենց թուրք-սիրիական սահմանին` Թուրքիայի Քիլիս նահանգի դիմաց: Ըստ թուրքական «Dogan» լրատվական գործակալության` դրոշների լուսանկարները հրապարակել են որոշ սիրիական և քրդական լրատվական կայքեր:
Կան նաև լուսանկարներ, որտեղ քուրդ զինյալների հետ կանգնած ռուս զինվորների համազգեստի վրա պատկերված է YPG-ի զինանշանը և «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանի լուսանկարը:
Աղբյուրը հիշեցնում է, որ ավելի վաղ Սիրիայի քրդական ուժերի վերահսկողության տակ գտնվող Թելաբադ քաղաքի շենքերում քրդական դրոշի կողքին ծածանվում էր ԱՄՆ-ի դրոշը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն Ադրբեջանի ներկայացուցչի հետ հանդիպմանը քննարկել է Հարավային Կովկասում օգոստոսի 8-ից հետո ստեղծված իրավիճակը:

Հրդեհի հետևանքով տուժվել է կենտրոնում գտնվող 17 խանութ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |