Քաղաքական12:30, 02 Մայիս 2017
Էրդողանը կրկին անդամակցեց իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությանը»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 33 ամիս ընդմիջումից հետո վերադարձել է իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) շարքերը:
Ըստ թուրքական «Milliyet» թերթի կայքի` այսօր` մայիսի 2-ին, ԱԶԿ-ի կենտրոնական գրասենյակում տեղի ունեցած հանդիսավոր ընդունելության ժամանակ Էրդողանը ստորագրել է կուսակցությանն անդամագրվելու պաշտոնական առաջարկը:
Ընդունելության ժամանակ ելույթ ունեցած Թուրքիայի վարչապետ և ԱԶԿ-ի ներկայիս նախագահ Բինալի Յըլդըրըմը հայտնել է, որ մայիս 21-ին կուսակցությունը կանցկացնի արտահերթ համագումար, որտեղ կառաջադրվի Էրդողանի թեկնածությունը կուսակցության նախագահի պաշտոնում: Յըլդըրըմը համոզմունք է հայտնել, որ այդ համագումարի ընթացքում Էրդողանը միաձայն կընտրվի կուսակցության նախագահի պաշտոնում:
Հիշեցնենք, որ Էրդողանը ԱԶԿ-ի նախագահի պաշտոնը թողել էր 2014-ի օգոստոսի 10-ին Թուրքիայում առաջին անգամ ժողովրդի ուղղակի քվեարկությամբ անցկացված ընտրությունների արդյունքում երկրի նախագահ ընտրվելուց հետո:
2014-ի օգոստոսի 27-ին անցկացված արտահերթ համագումարի ժամանակ Էրդողանը ԱԶԿ-ի ղեկավարի պարտականությունները փոխանցել էր նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուին:
1961 թվականից գործող կարգը, որի համաձայն հանրապետության նախագահը չէր կարող կուսակցական լինել, վերացվեց 2017-ի ապրիլի 16-ի հանրաքվեի արդյունքում ընդունված նոր սահամանդրությամբ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |