Տարածաշրջան08:57, 28 Ապրիլ 2017
Վաշինգտոնն անհանգստացած է Սիրիայում և Իրաքում Թուրքիայի գործողություններից

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի պաշտոնակատար Մարկ Թոներ հայտարարել է, որ Թուրքիայի՝ Իրաքի Սինջար և Սիրիայի հյուսիսում Քարաչոք լեռան ուղղությամբ ավիահարվածները վտանգում են ամերիկացի զինվորների կյանքը:
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Doğan» լրատվական գործակալությունը, այս մասին Թոները հայտնել է Վաշինգտոնում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողների հարցերին պատասխանելիս:
Լրագրողը Թոներին խնդրել է մեկնաբանել Թուրքիայի ավիահարվածների հետևանքով ստեղծված իրավիճակը` միաժամանակ հիշեցնելով, որ ԱՄՆ-ն Թուրքիային զգուշացրել էր հարվածները դադարեցնելու մասին, ինչին հակառակ դրանք շարունակվում են, իսկ Սիրիայի քրդական կառույցի («Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներ»` YPG) ղեկավար Սալիհ Մյուսլիմը ԱՄՆ-ից պահանջում է խախտել լռությունը և միջամտել, հակառակ դեպքում քրդերը կդադարեցնեն իրենց մասնակցությունը Ռաքքայի օպերացիային: Թոները լրագրողի դիտարկմանը պատասխանելիս, նշել է, որ ԱՄՆ-ն խորապես անհանգստացած է Թուրքիայի կառավարության գործողություններով և իր մտահոգությունները ներկայացրել է ամենաբարձր մակարդակով:
Թոները նշել է, որ Թուրքիան ոչ միայն չի համակարգում իր գործողությունները կոալիցիոն ուժերի հետ, այլև վտանգում է տարածաշրջանում գտնվող ամերիկացի զինվորների կյանքը:
Թոները, տարածաշրջանի բոլոր ուժերին հորդորել է կենտրոնանալ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի վրա:
«Մենք հասկանում ենք YPG-ի հարցում Թուրքիայի մտահոգությունները, սակայն մենք YPG-ի վերաբերյալ այլ կարծիք ունենք: Թուրքիային շատ պարզորոշ հայտնել ենք, որ իրենց գործողությունները պետք է համակարգեն մեր և կոալիցիոն մյուս ուժերի հետ»:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Թուրքիայի ռազմաօդային ուժերն Իրաքի Սինջարի լեռների շրջանում եւ հյուսիսարեւելյան Սիրիայում ավիահարվածներ են հասցրել քրդերի դիրքերի ուղղությամբ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն Ադրբեջանի ներկայացուցչի հետ հանդիպմանը քննարկել է Հարավային Կովկասում օգոստոսի 8-ից հետո ստեղծված իրավիճակը:

Հրդեհի հետևանքով տուժվել է կենտրոնում գտնվող 17 խանութ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |