Մարզական07:52, 27 Ապրիլ 2017
Թուրքական «Galatasaray» ակումբը հետաքրքրված ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանով

Հայաստանի «Շիրակ» ֆուտբոլային ակումբի պատանի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանի անունը հայտնվել է թուրքական «Galatasaray» ֆուտբոլային ակումբի տրասնֆերային ցուցակում:
Այս մասին տեղեկացնող թուրքական «Fotospor» լրատվական կայքը նշում է, որ «Galatasaray»-ը փոխարինող է փնտրում պորտուգալացի ֆուտբոլիստ Բրումային, որը պատրաստվում է հեռանալ թուրքական ակումբից:
Նշվում է, որ Բիչախչյանը խոստումնալից ապագա ունեցող երիտասարդ է, որին «Galatasaray»-ի սկաուտները բացահայտել են Եվրոպայի` մինչև 19 տարեկանների առաջնության որակավորման փուլի խաղերի ժամանակ և հոկտեմբերից հետևում են նրա խաղերին: Թուրքական կայքը հայ ֆուտբոլիստի խաղաոճը նմանեցրել է բելգիացի Քևին դե Բրույնեի ոճին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին Թուրքիայի Քոջաելի նահանգի «Yıldız Entegre» մարզադաշտում։

Ստադիոնը կառուցվում է ֆուտբոլի գնդակի ձևով և կարող է ընդունել 45.000 հանդիսատեսի։

Իտալական «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին և նույն թիմի կիսապաշտպան Հաքան Չալհանօղլուն որակազրկվել են Իտալիայի ֆուտբոլի առաջնության մեկ խաղով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրենքի նախագիծը 28 պատգամավորի ստորագրությամբ արդեն ներկայացվել է Թուրքիայի ազգային մեծ ժողով։
Բացարձակապես չի նշվում, որ միջնադարյան այդ քաղաքն ու եկեղեցին հայկական են։
Պատրիարքարանի փակ լինելու վերաբերյալ Մաշալյանն ասել է, որ այդ հարցում Հայաստանը թույլ էր տվել արարողակարգային սխալ:
Նախատեսվում է, որ ատոմակայանի առաջին բլոկը կսկսի էլեկտրաէներգիա արտադրել 2026-ին։
Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահը Ադրբեջանի կողմից օկուպացված Ստեփանակերտում «Տնտեսական համագործակցության կազմակերպության» 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |