Ցեղասպանություն09:19, 26 Ապրիլ 2017
Քուրդ արվեստագետ. «Ցեղասպանության ժխտումը նոր ցեղասպանությունների համար հող է նախապատրաստում»
Քուրդ արվեստագետ Ֆերհաթ Թունչը Հայոց ցեղասպանության վերաբերյալ գրավոր հայտարարություն է հրապարակել: Թուրքալեզու «alevinet.com» կայքի տեղեկացմամբ՝ Թունչը հիշեցրել է, որ 1915թ. ապրիլի 24-ին օսմանյան ներքին գործերի նախարար Թալեաթ փաշայի հրամանով ձերբակալվեցին շուրջ 250 հայ մտավորականներ, ինչով և սկիզբ դրվեց Հայոց ցեղասպանությանը:
«Դրանից դեռ ամիսներ առաջ քաղաքական վարչության ղեկավար Ռեշաթ բեյի կողմից նախապատրաստվել էր այն հայ մտավորականներրի ցուցակը, որոնք պետք է ձերբակալվեին: Գործողությունը ղեկավարեց Ստամբուլի անվտանգության ղեկավար Բեդրի բեյը: Ձերբակալության պահից սկսած այդ մարդկանց ճակատագրի միակ պատասխանատուն պետությունն է:
Նրանցից շատերը հայ համայնքի ամենահարգի ներկայացուցիչներն ու առաջնորդներն էին՝ պատգամավորներ, գրողներ, բանաստեղծներ, փաստաբաններ, բժիշկներ, լրագրողներ, դեղագործներ, երաժիշտներ, հրատարակիչներ ու քաղաքական գործիչներ: Այս մտավորականները նաև օսմանյան հասարակության ամենափայլուն ուղեղներն էին: Այդ տարեթիվը համարվում է Հայոց ցեղասպանության սկիզբը», ասված է հայտարարությունում:
Թունչը նշել է, որ Ցեղասպանությունը իրագործվել է նախապես պլանավորված ծրագրով և այդ տարածաշրջանում բնակվող հարյուր հազարավոր հայերի մահվան պատճառ է դարձել:
«Թուրքիան արդեն 102 տարի է այդ մասին խոսում է «այսպես կոչված Հայոց ցեղասպանություն» արտահայտությամբ և աշխարհին մարտահրավեր նետող մոտեցում է ցուցաբերում այն դեպքում, երբ ողջ աշխարհը ընդունում է, որ դա ցեղասպանություն է եղել», -ասել է Թունչը:
Նա ընդգծել է, որ Թուրքիան ոչ միայն չի կիսում հայերի ցավը, այլև համառորեն շարունակում է ռասիստական և ազգայնամոլական հակահայ քաղաքականությունը: Նա հավելել է, որ օսմանյան «Միություն և առաջադիմություն» կուսակցության գաղափարախոսությունը դեռ այսօր էլ շարունակում է իր գոյությունը թուրքական պետության շրջանակներում և հենց այդ գաղափարախոսության հիմքում ընկած ռասիստական մոտեցման զոհը դարձավ այնպիսի կարևոր մի մտավորական, ինչպիսին Հրանտ Դինքն էր:
Քուրդ երաժիշտը նկատել է տվել, որ թուրքական կողմը դիմում է բոլոր հնարավոր միջոցներին՝ Հայոց ցեղասպանությունը հերքելու համար, իսկ ողջ աշխարհը մեծագույն զարմանքով է հետևում այդ ժխտմանը:
«Այդ մութ ու արյունոտ պատմության հետ առերեսվելու և ներում խնդրելու դեպքում Թուրքիան, թերևս, կարող էր մի քայլ արած լինել համոզիչ լիենլու ուղղությամբ: Այնինչ ազգայնամոլ և ռասիստ գաղափարախոսթյամբ և միանձնյա կառավարմամբ բռնապետության վերածվող այս նոր ռեժիմի պայմաններում նման քայլ կատարելը անհնար է:
Ընդհակառակը, ինչպես երևում է, այս երկիրում շարունակելու է լայնորեն տարածվել ցեղասպանասիրությունը: Հայոց ցեղասպանության ժխտումը ավելի է մեծացնում վիշտը և այդ մեծացող վիշտը Թուրքիային աշխարհում հռչակում է որպես Ցեղասպանությունը հերքող երկիր և դրանով մեկուսացնում է նրան: Արդեն նկատելի է, որ այս նոր ժամանակաշրջանում մեկուսացումն էլ ավելի է խորանալու: Երբ ժխտումն ու ազգայնամոլությունը մեծանում է, նոր ցեղասպանությունների համար հող է նախապատրաստվում:
Ես հարգանքի տուրք եմ մատուցում Ցեղասպանությանը զոհ գնացած մեր բոլոր հայ հայրենակիցներին և սրտանց կիսում եմ նրանց թոռների վիշտը», -ասել է Թունչը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Հայաստանի պաշտոնյաները և գիտական հանրությունը բազմիցս հայտարարել են, որ հայկական արխիվները բաց և հասանելի են բոլոր հետազոտողների համար:
Սեդաթ Ունալը համոզմունք է հայտնել, որ դա կլինի տարածաշրջանային խաղաղության և համագործակցության նախաձեռնություն։
«Ծայրաստիճան կարևոր է խաղաղության մեջ ապրել այս աշխարհամասի հնագույն ժողովուրդներից հայ ժողովրդի հետ»։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Ստամբուլում հրատարակվող հայկական «Ակոս» թերթի կայքում հրապարակվել է «Զանգեզուրի միջանցքում համառության պատճառը» հոդվածը
Ընդդիմադիր, ձախակողմյան «Haber sol» լրատվամիջոցում հրապարակվել է թուրք վերլուծաբան Էնգին Սոլաքօղլուի «Հարավային Կովկասի զավեշտախաղը» հոդված:
Մերկելը նաև նշել է, որ Գերմաիայում մշտական բնակություն հաստատածների թիվն աճել է և այդ մարդկանց հասարակության մեջ ինտեգրելու խնդիրը շարունակվում է։
Հոկտեմբերի 1-ին Թուրքիայի մայրաքաղաքի Չանքայա թաղամասում գտնվող «Kızıl ay» առևտրի կենտրոնի մոտ պայթյունի և կրակոցների ձայներ են լսվել։
Թուրքիայի հյուիսիս-արևմուտքում գտնվող Ստամբուլի նահանգում տեղած հորդառատ անձրևները ջրհեղեղների պատճառ են դարձել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |