Հասարակական14:58, 24 Ապրիլ 2017
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառում Ստամբուլում

Ապրիլի 24-ին առավոտյան Ստամբուլի Սուլթան Ահմեթ հրապարակում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում է կազմակերպվել: Ըստ թուրքական «Dogan» լրատվական գործակալության՝ միջոցառումը կազմակերպել է Թուրքիայի «Մարդու իրավունքների միությունը» (İHD):
Նշվում է, որ արարողությանը մասնակցել են Եվրոպայից և աշխարհի տարբեր վայրերից եկած հայեր: Մասնակիցները պարզել են պաստառներ, որոնց վրա գրված է եղել «Ճանաչիր Հայոց ցեղասպանությունը, ներողություն խնդրիր, փոխհատուցիր»:
Այդ ընթացքում մի խումբ թուրք ուսանողներ վանկարկել են «Մենք Մուստաֆա Քեմալի և Էնվեր փաշայի զինվորններն ենք»: Վերջիններիս ոստիկանությունը արագ հեռացրել է տարածքից՝ խուսափելով լարվածությունից:
Միջոցառմանը մասնակից Եվրոպայի հակառասիստական շարժման (EGAM) նախագահ Բենջամին Աբթանը լրագրողների հետ զրույցում մասնավորապես ասել է. «Ցեղասպանության ժխտողականության դեմ շարունակվող պայքարը միայն այստեղ չէ, այդ պայքարը շարունակվում է ամբողջ աշխարհում: Մենք՝ որպես Եվրոպայից և ԱՄՆ-ից եկած հայեր և այլազգիներ, այդ պայքարի համար այստեղ ենք»:
Նույն կազմակերպության Ստամբուլի ներկայացուցիչ Մերալ Չըլգընը քննադատել է այն փաստը, որ Թուրքիայում Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներ Թալեաթ և Էնվեր փաշաների անուններով հրապարակներ, դպրոցներ, փողոցներ և պողոտաներ են անվանակոչվում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։

Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:

2025-ի հուլիսի տվյալներով՝ միլիոնատերերի թիվը 1 տարվա ընթացքում ավելացել է 775 հազարով՝ հասնելով 2․367000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |