Իրավական12:37, 21 Ապրիլ 2017
Փայլանը մեջլիսից պահանջում է ուսումնասիրել 1915թ տեղահանության մասին օրենքի հետևանքները

Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը Օսմանյան Կայսրությունում հայերի տեղահանության մասին օրենքի հետևանքներն ուսումնասիրելու դիմում է ներկայացրել մեջլիսի ղեկավարությանը: Այս մասին տեղեկացնում է հայկական «Ակօս» շաբաթաթերթը:
«Ժամանակավոր տեղահանության օրենք»-ը ընդունվել էր 1915 թվականի մայիսի 27-ին և ուժի մեջ էր մտել նույն թվականի հունիսի 1-ին «Takvim-i Vekâyi» պաշտոնաթերթում տպագրվելուց հետո:
Փայլանը պահանջել է ուսումնասիրել այդ ժամանակարշրջանի կառավարության և պետական պաշտոնյաների պատասխանատվության հարցը և տեղահանության հետևանքների մինչև օրս շարունակվող ազդեցությունը:
Փայլանը դիմումի մեջ ընդգծել է, որ «Ժամանակավոր տեղահանության օրենք»-ի ընդունումից հետո Օսմանյան Կայսրությունում բնակվող հայ բնակչությունը ենթարկվել է տեղահանման, բացի այդ այն հայերի, ասորիների, քաղդեացիների, եզդիների և հույների կոտորածի պատճառ է դարձել: Ըստ Փայլանի՝ չնայած 102 տարի է անցել, բայց վերոնշյալ օրենքի հետևանքները Թուրքիայի ազգային մեծ ժողովի կողմից չեն ուսումնասիրվել:
Փայլանը նշել է, որ տեղահանության մասին օրենքի պատճառով բազաթիվ մշակութային արժեքներ ու անշարժ գույք բռնազավթվել է կամ էլ առգրավվել է պետության կողմից :
«Այս օրենքի հարցում որևէ շահարկում կանխելու, «ճշմարտության» բացահայտմանը նպաստելու, ապագա սերունդների՝ Թուրքիայում ազատության և խաղաղության մեջ համատեղ ապրելու հնարավությունն ապահովելու նպատակով, առաջարկում եմ, որ խորհրդարանը ուսումնասիրություն սկսի՝ համաձայն Սահմանադրության 98-րդ, ներքին կանոնադրության 104-րդ և 105-րդ հոդածների»,-ասել է հայ պատգամավորը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Իտալական մամուլի տեղեկություններով՝ նրանք կասկածվում են «Մակկինա դի Սանտա Ռոզա» տոնին հնարավոր հարձակման նախապատրաստման մեջ։

Եթե 2020-ի դրությամբ Թուրքիայում քրեակատարողական հիմնարկների համալրվածությունը կազմում էր մոտավորապես 230.000, ապա այսօր այն գերազանցում է 266.000-ը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |