Տարածաշրջան12:01, 21 Ապրիլ 2017
Թուրք-քրդական բախում Շըրնաքում. կան զոհեր և վիրավորներ

Ապրիլի 21-ին առավոտյան «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալները հարձակվել են Թուրքիայի Շըրնաք նահանգի Անդաչ (գտնվում է Բեյթուշշեբափ և Ուլուդերե շրջանների միջև) բնակավայրում գտնվող ռազմական բազայի վրա:
Թուրքական «Haberler» լրատվամիջոցը, վկայակոչելով «Dogan» լրատվական գործակալությանը, նշում է, որ հարձակման հետևանքով սպանվել է 2 զինվորական, 2 զինվոր էլ վիրավորվել է: Բախման վայրում թուրքական ուժերին օգնության են եկել լրացուցիչ ուժեր: Տարածքում վերջիններիս կողմից սկսվել է լայնամասշտաբ գործողություններ քուրդ զինյալների դեմ:
Աղբյուրը տեղեկացնում է նաև, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում Թուրքիայի Շըրնաք, Հաքքարի, Դիարբեքիր, Բիթլիս և Բաթման նահանգներում իրականացված ռազմական գործողությունների ժամանակ սպանվել է 45 քուրդ զինյալ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն Ադրբեջանի ներկայացուցչի հետ հանդիպմանը քննարկել է Հարավային Կովկասում օգոստոսի 8-ից հետո ստեղծված իրավիճակը:

Հրդեհի հետևանքով տուժվել է կենտրոնում գտնվող 17 խանութ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |