Հասարակական09:59, 21 Ապրիլ 2017
PISA. Թուրք աշակերտները աշխարհում ամենադժբախտն են

«Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության» (OECD) կողմից անցկացվող «Աշակերտների միջազգային գնահատման ծրագրի» (PISA) շրջանակներում հրապարակվել է 3 զեկույց` որոնցում ներկայացվում է ուսումնասիրություն՝ աշխարհի տարբեր երկրներում աշակերտների կարգավիճակի վերաբերյալ :
Թուրքական «Demokrathaber» լրատվամիջոցը նշում է, որ զեկույցների համաձայն` ամենադժբախտ ուսանողները ապրում են Թուրքիայում, իսկ ամենաերջանիկները` Մեքսիկայում, Ֆինլադիայում և Նիդերլանդներում: Ծրագրին մասնակցել է 72 երկրից շուրջ 540 հազար ուսանող:
Ծրագրի ընթացքում ուսումնասիրվել են աշակերտների՝ դպրոցում արձանագրած ուսումնական հաջողությունները, ընկերների և ուսուցիչների հետ հարաբերությունները և թե ինչպես են նրանք իրենց ժամանակը անցկացնում դպրոցից դուրս, նաև ընտանիքում:
Ոսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Թուրքիան զբաղեցնում է վերջին տեղը «կյանքից գոհ» աշակերտների ցուցակում: Թուրքիան ստացել է ընդամենը 6.12 միավոր`10 հնարավորից:
Նշվում է նաև, որ Թուրքիան Իտալիայից հետո երկրորդ երկիրն է, որտեղ աշակերտները դաս սովորելու ժամանակ սթրես են ապրում (56 տոկոս):
Բացի դրանից Թուրքիայի դպրոցներում բարձր է նաև բռնության ցուցանիշը: Հարցված աշակերտների 18.6 տոկոսը ասել է, որ ամսվա մեջ մի քանի անգամ բռնության է ենթարկվում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։

Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:

2025-ի հուլիսի տվյալներով՝ միլիոնատերերի թիվը 1 տարվա ընթացքում ավելացել է 775 հազարով՝ հասնելով 2․367000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |