Մշակութային12:58, 19 Ապրիլ 2017
Թուրք արվեստագետի ցուցահանդեսը` նվիրված 1915-ից մինչև այսօր տեղի ունեցած բռնագաղթերին

Թուրք արվեստագետ Արզու Բաշարանը «Դեռևս այնտեղ» խորագրով հերթական ցուցահանդեսն է բացել, որով ցանկացել է ուշադրություն հրավիրել մի երևույթի վրա, որը սկսվել է Հայոց ցեղասպանության ժամանակներից և այժմ էլ տարածվել է Սիրիայում ու Դիրարբեքիրում:
Բաշարանը բծերի, գծերի ու տարբեր աքսեսուարների միջոցով պատրստած կտավներում փորձել է արծարծել բռնագաղթի թեման: Թուրքական «medyascope.tv» կայքի հետ զրույցում Բաշարանն ասել է այդ ցուցահանդեսը ինչ-որ առումով հաշվետվություն է` կապված Հայոց ցեղասպանության, Ռուանդայի, Բոսնիայի կոտորածների և վերջին տարիներին Դիարբեքիրում կատարվածի վերաբերյալ:
Բաշարանը նշել է, որ այդ հաշվետվության ցանկությունն իր մոտ առաջացել է Հրանտ Դինքի սպանությունից հետո` ավելացնելով, որ ցուցահանդեսը սահմանափակված չէ միայն 1915 թվականով, այլ պատմում է նաև այսօր Սիրիայում ու Դիրարբեքիրում իրենց տներից զրկված ու գաղթի դատապարտված մարդկանց պատմությունը:
Ստամբուլի 44 Art Gallery-ում բացված ցուցահանդեսը բաց կլինի մինչև մայիսի 15-ը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։

Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:

Պատարագի մատուցման նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |