Հասարակական11:54, 18 Ապրիլ 2017
Թուրք լրագրող. «Էրդողանի հետ պետք էր նույն կերպ վարվել, ինչպես Մենդերեսի հետ վարվեցին»

Թուրք գրող և լրագրող Ջեմ Քյուչուքը, թուրքական «TGRT» հեռուստաալիքի եթերում հեռարձակվող «Media Kritik» («Մեդիաքննադատ») հաղորդաշարի եթերում ուշագրավ հայտարարություն է արել:
«TGRT» կայքի փոխանցմամբ՝ հաղորդման ընթացքում անդրադարձ է կատարվել 1960թ. մայիսի 27-ի հեղաշրջմանը, ինչի հետևանքով Լինչի դատաստանի ենթարկվեցին Թուրքիայի վարչապետ Ադնան Մենդերեսը, ինչպես նաև՝ ալևի, հայ և քուրդ բնակչությունը:
Ապստամբների կողմից տանջանքների ենթարկված և այնուհետև մահապատժի ենթարկված Մենդերեսի մասին Քյուչուքն մասնավորապես ասել է.
«Այս տառապյալ ազգը դա երբեք չպետք է մոռանա: Մենդերեսի նման մարդկանց չի կարելի մոռանալ: Դեկտեմբերի 17-25-ից հետո նախագահ Էրդողանի հետ պետք էր վարվել ճիշտ այնպես, ինչպես վարվեցին Մենդերեսի հետ»:
Հիշեցնենք, որ Ալի Ադնան Էրթեքին Մենդերեսը Թուրքիայի վարչապետն էր 1950-1960թթ.: 1960թ. մայիսի 27-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջումից կարճ ժամանակ անց՝ 9 ամիս և 27 օր տևած դատավարությունից հետո (1961թ. սեպտեմբերի 17-ին) Մենդերեսը կախաղան բարձրացվեց:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։

Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:

2025-ի հուլիսի տվյալներով՝ միլիոնատերերի թիվը 1 տարվա ընթացքում ավելացել է 775 հազարով՝ հասնելով 2․367000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |